Ստամբուլի դատարանը ձերբակալել է թուրքական ընդդիմադիր Zaman թերթի՝ ավելի վաղ կալանավորված վեց աշխատակցի` նրանց մեղադրելով հեղաշրջման փորձին մասնակցելու համար, հայտնում է DHA գործակալությունը:
Ուրբաթ օրը Ստամբուլի դատարանը հրամանագիր է ստորագրել 17 լրագրողների ձերբակալման մասին` նրանց մեղադրելով քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի հետ ունեցած կապերի համար, որին Անկարան մեղադրում է հուլիսի 15-ին երկրում հեղաշրջման փորձ իրականացնելու պատասխանատվության մեջ:
Ստամբուլի դատարանի վճռով ձերբակալվել է ավելի վաղ կալանավորված 6 լրագրող, որոնց գործերը քննվում էին: Ձերբակալվել են Zaman թերթի նախկին աշխատակիցներ Ալի Բուլաչը, Շահին Ալպայը, Մուստաֆա Ունալը, Նուրիյե Ուրալը, Ահմեդ Թուրան Ալկանը և Լալեզար Սարբրահիմօղլուն: Բացի ապստամբությանը մասնակցությունից՝ նրանք նաև մեղադրվում են ֆինանսական չարաշահումների համար:
Zaman պարբերականը, որին թուրքական իշխանությունները մեղադրել են Գյուլենի հետ կապերի համար, մարտին տեղափոխվել է արտաքին կառավարման, որից հետո աշխատանքից հեռացվել է լրագրողների մեծ մասը: Հեղաջրջման փորձից հետո պարբերականը փակվել է:



