Գիշերվա բախումների համար պատասխանատու են նաև քայլերթի առաջնորդողները։ Բոլորը գիտեն, որ Սարի թաղից կա մուտք դեպի ՊՊԾ գունդ, եթե ցուցարարներին հաջողվի ներթափանցել այնտեղ ու վերցնել այդ քանակի զենք, մենակ Աստված գիտի ինչ քանակի զոհեր կլինեն։ Երթը առաջնորդողները դա շատ լավ գիտեն ու թքած ունեն։ Սա ոչ միայն անպատասխանատվություն է այլև ոչ պակաս մարդակերություն ու վանդալություն, քան ոստիկանների վարքը։Հանրահավաքը պետք է անցկացնել Ազատության հրապարակում ու պահանջել Կառավարության հրաժարական, սա ամենաիրատեսական տարբերակն է։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/viktr.yengibaryan/posts/627055510777614?__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



