Չէ, ես որ ասում եմ պետք ա սրանից հետո ամեն կրակոցին հրետակոծությունով պատասխանել, ինձ ասում են կռիվ կսկսի, էհ թե խաղաղությունը սենց պետք ա լինի, ջհանդամ թե չի սկսի:
***

Մովսես գյուղի ուղղությամբ կրակոցները նոր են դադարել. Սպանված զինծառայողի դին հազիվ տուն են հասցրելՍահմանամերձ Մովսես գյուղի ուղղությամբ հակառակորդի արձակած կրակոցները քիչ առաջ են դադարել: Գյուղապետ Արարատ Ավալյանն այս պահին շրջում է գյուղում, հասկանալու` ինչ է կատարվել: Տուժածների մասին լուրեր չկան, գյուղին հասցրած կամ չհասցրած վնասի չափը պարզ կլինի լույսը բացվելուն պես: 

Այսօր հակառակորդի գնդակից զոհված պահմանագրային զինծառայող Մհեր Եղշատյանն այս գյուղի բնակիչ է: Ավալյանը Panorama.am-ին ասաց, դիպուկահարի կրակոցից է ընկել: Երեք անչափահաս երեխա ունի, կնոջ ու երեխաների հետ վարձով էր ապրում, տունն էլ դիրքերին մոտ է` բաց տարածությունում: 

«Առավոտյան ժամը 9-ից հինգ պակաս դիրքերում թուրքի դիպուկահարը պայմանգրային ծառայող է խփել: Դրանից հետո խախանդ էր: Կեսօրից սկսել են կրակոցները, մոտ կես ժամ առաջ դադարել են: Կրակոցներն ուժեղ էին: Իրենց տունը դիրքերի բաց տարածքում է, դին բերել ենք, պահել ենք ըստեղ` գյուղում, մի ժամ առաջ տարել են իրենց տուն»,-ասաց գյուղապետը:

Կրակոցներից վախեցած բնակիչները պատսպարվել են նկուղներում: «Բա որտեղ լինեն: 90 թվականից ի վեր էս գյուղի բնակիչներն այդպես են ապրում»,-արձագանքեց գյուղապետը:

Նյութը և նկարը՝ Panorama.am-ից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել