Սա, հարգելի գործընկերներ, ԱՄՆ-ի դեսպանատան հայտարարությունն է: Եթե նմանատիպ հայտարարություն արվեր Ռուսաստանից՝ մի սադայելական կաշկալամաշ կբարձրանար ֆեյսբուքում: Սա ԱՄՆ-ի նմանատիպ արդեն երկրորդ հայտարարությունն է: Հը՞ն, ինչ կասեք...
Հրեշավոր պուտինյան Ռուսաստանի, ռուսական սապոգի լալահառաչ հետևանքների մասին և նմանատիպ այլ մեկնաբանությունները չեն խրախուսվում...
Ինչ որ չարագույժ, պարտադրված լռության հոտ է գալիս...
Եվ այսպես, կարդացեք.
Մենք խորապես մտահոգ ենք պատանդների հետ կապված շարունակվող իրավիճակով և կոչ ենք անում անհապաղ, անվնաս ու առանց պայմաններ առաջ քաշելու ազատ արձակել չորեքշաբթի օրվանից գերված բուժաշխատողներին, ու բոլոր նրանց, ովքեր ցանկանում են հեռանալ Էրեբունու ոստիկանական տարածքից: Վերահաստատում ենք, որ Հայաստանում տևական քաղաքական փոփոխությունների հասնելու համար սպառնալիքներն ու բռնությունն րնդունելի միջոցներ չեն:
Եթե որոշեք ինձ հռչակել ռուսական փողերով սնվող գրչակ՝ խնդրում եմ այդ փողերի տեղն ասեք, որովհետև երկուշաբթի մեծ մուծում ունեմ անելու...