Araratnews.am-ը գրում է.
Բելգիայի Մեյզի քաղաքի բուսաբանական այգում ծաղկել է աշխարհի ամենամեծ ծաղիկը` Titan Arum-ը, հայտնում է LifeNews-ը:
Titan Arum թարգմանաբար նշանակում է դիակային ծաղիկ: Այդ անվանումը բույսը ստացել է այն պատճառով, որ գարշելի հոտ ունի, որը նման է քայքայվող դիակի կամ ձկան հոտին:
Ծաղկի քաշը 18 կգ է, իսկ բարձրությունը` 1,9 մետր: Այն հայտնաբերվել է 1878 թ. ինդոնեզական Սումատրա կղզում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել