Artsakhpress.am-ը գրում է.

Հայաստանն ու Բելառուսը ԵՏՄ երկրների շարքում առաջատար են գյուղարտադրանքի արտադրության ոլորտում:

ԵՏՄ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2016-ի հունվար-հունիսին Եվրասիական տնտեսական միության երկրների բոլոր կարգի տնտեսություններում գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունը մշտական գներով 2,7 տոկոսով աճել է 2015-ի հունվար-հունիսի համեմատ:

Ամենամեծ աճ է գրանցվել Հայաստանում եւ Բելառուսում՝ 3,3 տոկոսով, Ղազախստանում այն կազմել է 2,7 տոկոս, Ղրղըզստանում՝ 2,9 տոկոս: Հնգյակը եզրափակում է Ռուսաստանը՝ 2,6 տոկոս աճով:

2016-ի առաջին կիսամյակում աճել է նաեւ անասնապահական արտադրանքի հիմնական տեսակների արտադրությունը: Անասունի եւ թռչնի քանակը ավելացել է 5,4 տոկոսով, միչեւ ավելի քան 8 մլն տոննա, կաթը՝ 0,6 տոկոսով (22,5 մլն տոննա), ձուն՝ 2,3 տոկոսով (26,6 մլն հատ):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել