strasbourg_mosqueAraratnews.am-ը գրում է.

Ֆրանսիան կարող է արգելել մահմեդական մզկիթների ֆինանսավորումը դրսից` Le Monde-ին տված հարցազրույցում նշել է Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը:

«Ես կողմ եմ Ֆրանսիայում մզկիթների օտարերկրյա ֆինանսավորումը ժամանակավորապես արգելելուն»,- նշել է նա:

Վալսը շեշտել է, որ իսլամական ահաբեկչությունը Ֆրանսիայի թիվ մեկ թշնամին է, իսկ դրա դեմ պատերազմը երկար կտևի: Նա չի բացառել ահաբեկչական հարձակումները երկրի դեմ, միաժամանակ վստահություն է հայտնել, որ ահաբեկչությունը պարտություն կկրի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել