Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ին` ժամը 17.45-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Գրեթե բոլոր ավտոճանապարհներին նկատվում է մառախուղ եւ ամպամածություն:
Միջպետական, հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը ավտոճանապարհներին իրականացվում է աղով եւ ավազով մշակման ու մաքրման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթեւեկել ձմեռային անվադողերով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել