Tert.am-ը գրում է.
ՀՀ ՊՆ վարչական համալիրում հուլիսի 27-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է «Ռազմական պատմություն» խորագիրը կրող ամառային դպրոցի մի քանի տասնյակ ունկնդիրների հետ: Պաշտպանության նախարարը ունկնդիրների համար դասախոսություն է կարդացել՝ նվիրված հայկական բանակի կազմավորմանն ու Արցախյան ազատամարտի ռազմական գործողությունների առանձնահատկություններին: Սեյրան Օհանյանը համոզմունք է հայտնել, որ նման հանդիպումները կդառնան ավանդական և կնպաստեն ռազմական պատմության ուսումնասիրմանն ու գիտական ընթացք տալուն:
Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։
«Հայկական բանակի առանձնահատկությունը կարելի է բաժանել 2 խմբի՝ ազգային և ռազմական: Ազգային բնույթի առանձնահատկությունները կայանում են նրանում, որ մենք կարողացել ենք հասնել հաջողությունների հայ ժողովրդի միասնության, ուժի, համախմբման միջոցով: Բանակում ձևավորվեց կառավարման համակարգ և ամրապնդվեց կարգապահությունը: Ինչ վերաբերում է ռազմական առանձնահատկություններին, թեպետ հայկական բանակը երիտասարդ էր և նոր էր ձևավորվում, սակայն մարտական բոլոր գործողությունները կազմակերպվել են համաձայն ռազմական գիտության ժամանակակից պահանջներին»,- ասել է պաշտպանության նախարարը ՝ հավելելով, որ Արցախյան հերոսամարտի ժամանակ շատ են եղել դեպքեր, երբ իրականություն է դարձել «փոքր ուժերով մեծ խնդիրներ լուծելու» գաղափարը, երբ դասակի կամ վաշտի ուժերով կարողացել են ծնկի բերել մի ամբողջ զորամասի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



