Հայ հասարակությունը հերթական անգամ նախապատրաստվում է նախագահական ընտրություններին: Նախընտրական գործընթացներն ընթանում են իրենց բնականոն հունով, բացակայում է միայն մի կարևոր կոմպոնենտ՝ քաղաքացիական ակտիվությունը:
Քաղաքացու իրավագիտակցության ցածր մակարդակը թույլ չի տալիս նրան լիարժեք իրականացնել իր ընտրական սահմանադրական իրավունքը: Մյուս կողմից քաղաքացիական հասարակության ակտիվ օղակները, գտնվելով սաղմնային փուլում, ի վիճակի չեն ակտիվություն հաղորդել քաղաքացուն և լրացնել պակասը: Արդյունքում հանրության մեջ առաջանում է իրավական անպաշտպանվածության զգացողություն դրանից բխող բացսական հետևանքներով: Ծնվում են կասկածներ ընտրությունների անցկացման օրինականության և ընտրված առաջնորդի լեգիտիմության վերաբերյալ, որն էլ իր հերթին թույլ չի տալիս առաջնորդին լիարժեք իրականացնել իր պոտենցիալ հնարավորությունները: Ո՞րն է խնդրի պատճառը.
Ժողովրդավարական պետության հիմքը մարդու իրավունքների լիարժեք ապահովումն ու օրենքի գերակայությունն է։
Մեր երկրում մարդու իրավունքների լիարժեք պաշտպանությունը ապահովված չէ: Չունենք արդար և արդյունավետ դատաիրավական համակարգ: Առկա է տնտեսական մենաշնորհը, հասարակության բևեռացումը մեծ չափերի է հասել: Դրական արժեքները փոշիանում են, փոխարենը տարածվում են կաստային էլեմենտները:
Սրանք են այն հիմնախնդիրները, որոնք պատճառ են դառնում քաղաքացու պասիվության, հավատի բացակայության և անվստահության:
Սիրելի հայրենակիցներ. Մենք այսօր կանգնած ենք մեր պապերից ժառանգած հայրենիքը հզորացնելու և ժողովրդավարական ուղիով այն զարգացնելու կարևոր խնդրի առջև և պարտավոր ենք այն իրականացնել արժանապատվորեն: Հիշեք, Լավատես մարդը միայն կարող է հավատալով իր ուժերին ու առաջ գնալ: Վատատեսը ունակ չի դժվարությունները հաղթահարել: Պետք է համարձակություն ունենանք և խոստովանենք ինքներս մեզ մեր թերությունները, չփախչենք պրոբլեմից և լուծենք այն ազգովի, լավ հասկանալով, որ ոչ ոք մեր փոխարեն դրանք չի լուծելու:
Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիան կոչ է անում լինել լավատես, ակտիվ և զգոն, ոչ մի դեպքում ընտրական իրավունքը չզոհաբերել հանուն ինչ որ սին գաղափարների:
Հիշե′ք, Ընտրական գործընթացը սոսկ որևէ թեկնածուի օգտին քվեարկելու գործողություն չի միայն, այլ նաև այդ անձի և քաղաքական գործչի նկատմամբ հավատի և վստահության ձևավորման գործընթաց։
Աստված մեզ պահապան:



