Եւ ուրեմն, սիրելիներ, մի քանի վայրկյան հանգիստ ենք թողնում ձերբակալվածներին, Անդրիասին, էլ առավել` Հայրիկյանին ու ուշադիր լսում ենք, որովհետեւ զբաղված լինելով նրանցով, բաց ենք թողնելու կարեւորը:
Այսպիսով, ինչու հենց հիմա` քարոչության պիկին Տեր-Պետրոսյանը, ինչպես իր օրերում <կաստումը> հանեց, սպիտակ <սառոշկայի> թեւերը քշտեց ու ձեռնամուխ եղավ արագ եւ օնլայն ՀՅԴ-ի փակմանն` անձամբ եւ հեռուստէկրանից, հիմա էլ նոն-ստոպ տարբերակով ՀԱԿ-ը դարձնում է կուսակցություն:
Սա բազմաքայլ կոնֆիգուրացիայի առաջին քայլն է:
Ի դեպ. կուսակցություն ստեղծելիս նա շատ մեծ խաչընդոտների է հանդիպելու. բոլոր կողմերն սպասում են ճակատամարտ տալ այդ օրը ու շատ դաժան ձեւով /սրա մասին մեկ այլ անգամ/. կուսակցությունն իրենցով անելու համար:
Հաջորդը լինելու է ԲՀԿ <բարեփոխումը>:
Սցենարի ռեժիսուրան եւ ռեժիսորը հույս ունեն, որ կկաողանան դեպ իրենց քաշել նաեւ ՀՅԴ <բարեփոխված> տարբերակաը:
Բարեփոխումն էլ այս դեպքում ոչ այլ ինչ է, եթե` ոչ. սույն նույնանուն կուսակցություններից կերտել արմատական, պրոքոչայականան թեւ: Առաջին հերթին տանութի համար: Երկրորդ հերթին. թե ինչու հենց հիմա.
ա/.Թույլ չտալ, որ հանկարծ Ծառուկյանը մտնի կոալիցիա: Որպես մաքսիմում ծրագիր: Մինումում ծրագրով էլ, եթե հանկարծ այդպես, ապա ԲՀԿ-ի արմատական մասն առանձնացնել, դուրս հանել այնտեղից:
բ/.Պատրաստ լինել հետընտրական զարգացումներին /ռեժիսորները դեռ դրա հույսը չեն կորցնում/. հարամելու տենդը լցվել է նրանց ռունգները, նրանք չեն կարենում ազատվել դրանից, ու պրեգոմեշ դարձած ընկել են հանդ ու չոլերը:
Է~ն չհամարվեցին ընտրությունները, ինչ իրենք ուզում էին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել