Հայկական Հարցը Եվ Ռուս-Թուրքական Պատերազմը 1877-1878

• 1856 թ. Փարիզի հաշտության պայմանագիրը ոչ միայն ետ մղեց Ռուսաստանին Սեվծովյան նեղուցների հարցն իր օգտին լուծելու բարվոք հնարավորությունից, այլեւ մեծ սպառնալիքի տակ դրեց նրա հարկավը՝ Կովկասը, Ղրիմը ու Ուկրաինան: Ուստի Ղրիմի պատերազմից հետո Ռուսաստանի արտաքին քաղաքականության գլխավոր խնդիրը Եվրոպայում դարձավ Փարիզի հաշտության ծանր հետեվանքների վերացումը: Չկարողանալով վճռել այդ խնդիրը ռազմական ուժով, ցարիզմը ձգտում էր լուծել այդ դիվանագիտական ճանապարհով: 1870-ական թվականների կեսերին նա օգտագործեց Բալկանյան ժողովուրդների ապստամբությունը Թուրքիայի դեմ եւ Սլավոններին պաշտպանելու պատրվակով փորձեց հաստատապես վերականգնել իր խաթարած դիրքերը Սեւ ծովի ափերին եւ իրագործել նվաճողական պլանները Մերձավոր Արեւելքում:
• 1875 թ. ամռանն ապստամբեց Հերցեգովինան, ապա Բոսնիան, իսկ 1876 թ. գարնանը՝ Բուլղարիան: Բուլղարիայի ազատագրմանը հետամուտ Բուլղարական կենտրոնական հեղափոխական կոմիտեն, որը մինչեւ ռուս-թուրքական պատերազմի սկսվելը քողարկման նպատակով կրում էր «Կենտրոնական բարեգործական ընկերություն» անմեղ անունը, կոչ էր անում. Եթէ հրանոթ ու հրացան չկա, ժողովուրդը թող մահակներով ելնի պայքարի:
• 1876 թ. Հունիսի 30-ին կիսանկախ Սերբիան, լրիվ անկախություն ստանալու հույսով, պատերազմ հայտարարեց Թուրքիային: Նրան միացավ Չերնորոգիան:Սերբական բանակի շարքերում կռվում էին ավելի քան չորս հազար ռուս կամավորներ, իսկ զօրքերի ընդհանուր հրամանատար էր նշանակված ռուսական պաշտոնաթող գեներալ Մ.Գ.Չերնայեւը:
• Եվրոպայի անճարակությունը չէր, հարկավ, որ խանգարում էր նրան լուծել Արեւելյան հարցը: Մեծ տերությունները միտումնավոր բարդություններ էին ստեղծում պահպանելու համար Թուրքիայի այսպես կոչված «ստատուս քվոն»: Ֆ.Էնգելսի արտահայտությամբ այդ «հնամաշ դիվանագիտական լաթը...Թուրքիայի անբաժանելիության այդ հին, ֆիլիստերական տխմարությունը», այն «ստատուս քվոն», որն Օսմանյան կայսրության քրիստոնյա հպատակների համար նշանակվում էր հավերժացնել Թուրքիայի կողմից նրանց նկատմամբ եղած դարավոր ճնշումը, օգնել Թուրքիային, որպեսզի նա չկործանվի եւ նրա կողմից ստրկացված հայ,սլավոն ու հույն ժողովուրդները չզրկվեն իրենց «քաղաքակրթիչ հոգաբարձուից»:
• Օսմանյան կայսրության ժառանգությունը վիճարկող երկրները վաղուց էին առաջ քաշել թուրքերին Եվրոպայից վտարելու հարցը եւ ահա 1875 թ. սկսված ճգնաժամով այն նորից մտնում էր օրակարգ: Բայց եվրոպական տերությունները մտադիր չէին թուրքերին Ասիա քշել հօգուտ Ռուսաստանի, որի համար, մանավանդ Կ.Պոլիսը, կենսական նշանակություն ուներ:
• 1876 թ. թուրքական սահմանադրությունն ազդարարող հրանոթների համազարկի տակ ձախողվեց Կ.Պոլսում նույն թվականի Դեկտեմբերին հրավիրված դեսպանախորհուրդը, որը Բ.Դռնից պահանջում էր ստորագրել Օսմանյան կայսրության եվրոպական մասի քրիստոնյա ազգաբնակչության վիճակը բարելավելու միջոցառումների ծրագիր:
• Կ.Պոլսի կոնֆերանսում Թուրքիան ներկայացնող եւ նիստում նախագահող Սավֆեթ փաշան շտապեց հայտարարել, թե քանի որ ընդունված սահմանադրությամբ Թուրքիան դադարում է բռնապետական երկիր լինելուց ու բարեկարգություններ են ձեռնարկվելու տերության բոլոր հպատակների համար, միայն քրիստոնյաների վիճակի բարելավում նախատեսող միջոցառումները, ինքնըստինքյան, կորցնում են իրենց իմաստը:
• Այդ ճարպիկ խաղով տապալվեց Արեւելյան ճգնաժամը վերացնելու նպատակով հրավիրված դեսպանաժողովը, որը եւ հանգեցրեց ռուս-թուրքական պատերազմի բացարձակ նախապատրաստմանն ու սանձազերծմանը: Սուլթան Աբդուլ-Համիդ 2-րդը մերժեց կոնֆերանսի մասնակիցների առաջարկությունը, թեպետ համոզված էր, որ մերժումը բերելու էր անխուսափելի պատերազմ Ռուսաստանի հետ: Այդ քայլին նա չեր դիմի, եթէ հույս չունենար Անգլիայի աջակցության վրա, քանի որ Անգլիան նպատակաղմված էր օգնել Թուրքիային՝ ձախողելու դեսպանախորհուրդը, ձգտելով փոխարենը նրանից կորզել Կ.Պոլիսն իր շրջակայքով, Անգլիայի պաշտպանության տակ, «չեզոք» նավահանգստի վերածելու համաձայնությունը:
• Հատկանշական է նաեւ Գերմանիայի դիրքը, որը կանցլեր Օ.Բիսմարկի ջանքերով փորձում էր Ռուսաստանին հրել պատերազմի՝ Թուրքիայի, իսկ եթէ հնարավոր է, նույնիսկ Անգլիայի դեմ: Բիսմարկը չվարանեց անգամ 1877 թ. Մարտին Բեռլինում գտնվող Իգնատեւին համոզել, թե պատերազմը Ռուսաստանի համար կենսական անհրաժեշտություն է: Մանավանդ Ֆրանսիայից զավթած Էլզաս-Լոթարինգիայի պահպանման ռուսական երաշխիքի մերժումը նրան մղում էր Ռուսաստանի եւ Անգլիայի ուշադրությունը Եվրոպական հարցերից շեղելու, Ֆրանսիային չեզոքացնելու: Ուստի Գերմանիան նույնպես շահագրգռված չէր Կ.Պոլսի կոնֆերանսի դրական արդյունքով:
• Կ.Պոլսի Ֆրանսիական դեսպան Բուրգոենն իր կառավարությունից ստացել էր ուղղակի ցուցում, որ բարենորոգումների հարցն իրենց ոչ մի նշանակություն չունի, իրենք շահախնդիր են միայն ռուս-թուրքական պատերազմի կանխումով, որովհետեւ այդ պատերազմի դեպքում Ֆրանսիան այս կամ այն կերպով ստիպված կլինի մասնակցել դրան կամ միայնակ կմնա հենց այդ նպատակով ռուս-թուրքական պատերազմ հրահրող բիսմարկյան Գերմանիայի առջեւ:
• Կոնֆերանսի ձախողումից հետո, 1877թ. Հունվարի 8/20-ին, մեծ տերությունները ժամանակավորապես ետ կանչեցին Կ.Պոլսի իրենց դեսպաններին: Ճգնաժամի ծայարահեղ սրումն անխուսափելի էր եւ այն պայթեց որպես ռուս-թուրքական պատերազմ:
• Մեծ տերությունների ներկայացուցիչների Լոնդոնի խորհրդակցության Մարտի 19/31 որոշումը, որով թուրքական կառավարությունը հիշեցվում էր քրիստոնյա ազգաբնակչության համար բարենորոգումներ կատարելու անհրաժեշտության մասին, ապրիլի 9-ին, Անգլիայի օգնության հույսով, գուցե եւ նրա գաղտնի թելադրանքով, մերժվեց Բ.Դռան կողմից, որպես Թուրքիայի ներքին գործերին միջամտելու փորձ:
• Ռուսաստանն այդ պատերազմին նախապատրաստվել էր հանգամանորեն: Սակայն, ինչպես իրավացի նշում էր Ռուսաստանի ռազմական մինիստր Դ.Ա.Միլյուտինը, որքան էլ նախապատրաստված, այնուամենայնիվ Ռուսաստանը պատրաստ չէր պատերազմի:
• Պատերազմին տենդով պատրաստվում էր նաեւ Թուրքիան: Սակայն ռուսական բանակի մարտուկանությունը, չնայած իր խոշոր թերություններին, շատ ավելի բարձր էր, քան թուրքական բանակինը:
• 1877 թ. ապրիլին, Թուրքիայից կիսանկախ վիճակում գտնվող եւ անկախության ձգտող Ռումինիայի հետ կնքած դաշնագրով ապահովելով նրա մասնակցությունը պատերազմին, Քիշինյով ժամանած Ալեքսանդր 2-րդ-ը Ապրիլի12/24-ին, նույն օրը, երբ սկսվել էր 1828-1829 թթ. ռուս-թուրքական պատերազմը, ստորագրեց պատերազմական մանիֆեստը: «Սլավոն եղբայրներին» օգնելու դրոշով սկսած, բայց երկուստեք զավթողական այդ պատերազմում, ռուսական ցարիզմը հետապնդում էր Ղրիմի պատերազմի հետեւանքով Բալկաններում կորցրած ազդեցության եւ ընդհանրապես իր միջազգային հեղինակության բարձրացմանը: Նա, անշուշտ, հույս ուներ դրանով հասնել նաեւ երկրի ներսում նարոդնիկների հեղափոխական ընդվզումներով ծայր առած քաղաքական լարվածության թուլացմանը:
• Պատերազմն իր հետեւանքներով դրական նշանակություն ունեցավ: Այն հասցրեց թուրքական բարբարոսական լծից բուլղար ժողովրդի ազատագրմանը, հեշտացրեց ու արագացրեց ամբողջապես փտած ասիական ֆեոդալիզմի եւ ամենաբարբարոսական ինքնակալության կործանումը Եվրոպայոամ, թուրքական լծից ազատագրեց հայ ժողովրդի խոշոր մի հատված:
• Պատերազմն սկսվեց Բալկանյան եւ Կովկասյան ռազմաճակատաներում միաժամանակ: Ռուսական բանակների հիմնական ուժերը կենտրոնացված էին Բալկանյան ռազմաճակատում: Սակայն միջազգային իրադրության լարվածության պայմաններում, կայուն երաշխիք չունենալով գերմանական ու ավստրո-հունգարական սահմաններում, Ռուսաստանը սահմանային այդ շրջաններից Բալկանյան ռազմաճակատ տեղափոխեց այնտեղ տեղակայված զորքերի մի մասը միայն: Այդուհանդերձ, ռուսները կարողացան Բալկաններում կենտրոնացված թուրքական 160 հազարանոց բանակի դեմ հանել 185 հազարանոց բանակ: Բալկանյան ռազմաճակատի հրամանատար նշանակվեց մեծ իշխան Նիկոլայ Նիկոլաեւիչ Ռոմանովը:
• Համակողմանի նախապատրաստվելուց հետո ռուսական զորքերին հաջողվեց մեծ դժվարությամբ ճեղքել թշնամու դիմադրությունը եւ 1877 թ. Հունիսի 27-ին թուրքերի համար անսպասելի գրոհով անցնել լայնահուն Դանուբը եւ ներխուժել Բուլղարիա: Համառ մարտերից հետո գրավվեց Սվիշտավն, որտեղից ռուսական բանակն առաջ շարժվեց երեք հիմնական ռազմերբով՝ Ռուսչուկի ուղղությամբ՝ դեպի արեւելք, հարավ՝ դեպի Տըրնովո եւ արեւմուտք: Նիկոպոլ, Պլեւնա:
• Բուլղարները ցնծությամբ էին դիմավորում ռուս զինվորներին, որոնց հետ էին նրանք կապում թուրքական դարավոր լծից ազատագրվելու իրենց վաղեմի եէազանքը: Ռուսական զորքերի Բուլղարիա մտնելու հետ նոր թափ ստացավ բուլղար ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը: Ինչպես նախօրոք ձեւավորված, այնպես էլ պատերազմի ընթացքում ստեղծվող աշխարհազորը՝ նշանակալի դեր խաղաց ռուսական բանակների առաջ խաղացումն ապահովելու գործում: Ռուսական բանակի հետ կողք-կողքի կռվում էին մոտ հինգ հազար բուլղար կամավորներ՝ ռուսական գեներալ Ն.Գ. Ստոլետովի գլխավորությամբ: Առանձին գործող աշխարհազորային խմբերի հրամանատարներ էին դարձել արդեն նախկինում ճանաչված հայդուկապետեր Պ.Հիտովը, ֆ.Բոտյուն, Ի.Մարկովը, եւ ուրիշ շատերը: Բալկանյան ռազմաճակաում աչքի ոնկան ռուսական բանակի զորավարներ Մ.ի.Դրագոմիրովը, Ի.Վ.Գուրկին, Ֆ.Ֆ.Ռադեցկին եւ ուրիշներ: Ռուսական բանակին ակտիվորեն օժանդակում էին նաեւ Բալկաններում բնակվող հայերը:
• Երկարատեւ ու արյունահեղ մարտերում կոտրելով թուրքերի դիմադրությունը, Շիպկայի ու Պլեւնայի մոտ տեղի ունեցած կատաղի մարտերից հետո, 1878 թ. Հունվարի 4-ին ռուսական զօրքերը մտան սոֆիա: ապա ընկան Պլովտիվը, Ադրիանապոլիսը եւ ռուսական առաջատար զորամասերն ընդհուպ մոտեցան Կ.Պոլիս:
• Կովկասյան ռազմաճակատը, որի հրմանատարն էր Ալեքսանդր 2-ի մյուս եղբայրը՝ Միխայիլ Նիկոլաեւիչը, նույնպես որոշակի դեր պետք է խաղար թուրքական բանակների ջախջախման եւ պատերազմը հաղթանակով ավարտելու գործում:
• Կովկասյան բանակի առջեւ առաջին հերթին խնդիր էր դրված արեւելյան ռազմաճակատ քաշել հակառակորդի որքան հնարավոր է մեծաթիվ ուժեր, Բալկանյան կենտրոնական ռազմաճակատում Կ.Պոլսի վրա շարժվող ռուսական բանակների հարթարշավը ապահովելու համար: նա ուներ կազմակերպված հարձակման ու թշնամու տարածքի հնարավորին չափ խորքերը թափանցելու որոշակի պլան:
• Թուրքական սահմանին մոտեցող ռուսական բանակը բաժանվեց երկու առանձին միավորումնեէի: Սրանցից Քոբուլեթյան կոչված զորաբանակի առջեւ խնդիր դրվեց ապահովել կենտրոնից հարձակվող Կովկասյան գործող կորպուսի Սեւծովյան թեւը եւ մտնել Բաթում: Տեղական ուժերով համալրված եւ մարտական բարձր պատրաստականություն ունեցող կովկասյան մոտ 60 հազարանոց կորպուսը, որի հրամանատարն էր գեներալ-արդյուտանտ Մ.Տ.Լոռիս-Մելիքովը, իր հերթին բաժանվեց երեք մասի: Նրանք պետք է կռվէին թուրքական 70-հազարանոց բանակի դեմ:
• Գլխավոր հարվածը նախատեսվում էր կենտրոնից՝ Ալեքսանդրապոլ-Կարս ուղղությամբ, ուր կենտրոնացվեցին հիմնական ուժերը (մոտ 30 հազար զինվոր): Գեներալ Արշակ Տեր-Ղուկասովի հրամանատարությամբ գործող Երեւանյան ջոկատը շարժվելու էր ձախ թեւով՝ դեպի Ալաշկերտի հովիտը, իսկ գեներալ Դեւելի Ախալցխայի ջոկատը՝ աջ՝ Ախալքալաք-արդահան գծով:
• Թուրքերը մեծ հույսեր էին կապում Կրսի, Արդահանի եւ Կարինի ամրացված պաշտպանության հետ, ուր եւ կենտրոնացված էին նրանց հիմնական ուժերն ու ռազմական պաշարները: Բայց ռուսական բանակի կողմից թուրքական սահմանն անցնելու հետ մեկտեղ ձախողվեց Սողանլուի բարձունքներում ամրացած օսմանյան արեւելյան բանակի գլխավոր հրամանատար Ահմեդ Մուխթար փաշայի՝ կայծակնային արագությամբ ռուսներին ջարդելու մասին մտադրությունը:
• Պատերազմ հայտարարելու 4-րդ օրը՝ ապրիլի 27-ին Երեւանյան ջոկատը հայ աշխարհազորայինների հետ միասին Իգդիրից շարժվեց դեպի Բայազեդ եւ երեք օր անց գրավեց քաղաքը. Ապա անցավ Դիադին, Ալաշկերտ: Կորպուսի գլխավոր ուժերից ու Երեվանյան միավորումից առանձանացավ երկու հարվածային ջոկատներ, հայ կամավորների հետ միասին, շարժվեցին դեպի Կաղզվան եւ տեղացի հայերի օգնությամբ, առանց մեծ ջանքերի, մտան քաղաք: Թուրքական կայազորը խուճապահար հեռացզավ: Ինչպես Բայազետի, այնպես էլ Կաղզվանի հայ բնակիղները աղ ու հացով դիմավորեցին ռուսական զորքերին :
• Քիչ ուշ, ամռան սկզբներին, Երեւանյան ջոկատը հաջող տեղաշարժեր կատարելով, Հունիսի 16-ին հաղթական մի ճակատամարտ տվեց Դրամդաղի լեռներում ու հեշտ շպրտեց ամուր դիրքեր բռնած ու թվական գերակշռություն ունեցող հակառակորդին: Հունիսի 21-ին տեղի ունեցած Դահարի դժվարին ու արյունահեղ մարտում, ետ մղելով թուրքական բանակի կատաղի գրոհնըրը, ռուսական զորամասերը նոդ կաղթանակ տարան՝ մեծ կորուստներ պատճառելով թշնամուն:
• Սակայն, երբ թուրքական զորքերի հրամանատար Մուխթար փաշան լրացուցիչ ուժեր կենտրոնացրեց ռազմաճակատի այդ հատվածում ու հարձակվեց Գեյմանի զորաբանակի վրա, եւ կենտրոնում գործող ռուսական զորքերն ստիպված ետ քաշվեցին, թուրքերի առաջխաղացման հետ կապված կապված պաշարման սպառնալիքից խուսափելու համար Երեւանյան ջոկատը նահանջի հրաման ստացավ: Գեներալ Տեր-Ղուկասովն այդ նահանջը կազմակերպեց ռազմական փայլուն վարպեսությամբ՝ իր հետ տանելով նաեւ մեծ թվով գաղթականներ:
Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել