Սասնա Ծռերը պետք է թույլ տան, որպեսզի իրենց մոտ գտնվող վիրավորներին հոսպիտալացնել, որովհետև նրանց ՊՊԾ-ում պահելը առաջին հերթին վտանգավոր է հենց այդ վիրավորների համար։ Գոնե ինձ համար ակնհայտ է, որ իշխանոթյունները՝ իրենց բոլոր թերություններով հանդերձ և անկախ մոտիվներում մարդասիրության չափաբաժնից, անում են հնարավորը, որպեսզի մարդիկ չզոհվեն՝ ո՛չ ոստիկանության կողմից, ո՛չ ցուցարարների, ո՛չ էլ զինյալների։
Հասկանալի է, որ տարատեսակ խառնակիչների համար վիրավորների պահումը ՊՊԾ-ում հարուստ պաշար է տալիս ապատեղեկատվություն ու լարվածություն տարածելու համար։ Օրինակ՝ Սանասարյան Դավիթ, ով երեկ կեղծ լուրեր էր տարածում, թե Պավլիկի որդին է զոհվել, այնուհետև անցավ բացարձակ ստերի՝ հայտարարելով, որ Սասնա Ծռերը շատապօգնություն են պահանջում, բայց ոստիկանները չեն տրամադրում։
Մարդի՛կ, այս ողբերգությունը վերջանալու է մի օր ու հավանաբար՝ մոտ օրերս։ Վերջանալու է այս կամ այն արդյունքով, որը կոնրետ այս թեմայում երկրորդական է։ Առաջնային է, որ մարդկային զոհեր չլինեն։ Գոնե այդ նկատառումներից ելնելով, բոլոր-բոլորը՝ Սասնա Ծռերին սատարող քաղաքացիները, նրանց արարքը քննադատող քաղաքացիները և իշխանությունները պետք է անեն հնարավորը, որպեսզի վիրավորենրին թույլ տրվի հոսպիտալացնել։ Կյանքը ավելի կարևոր էԼ