38-ամյա Վիկտորիա Բեքհեմը համարվում է աշխարհի ամենաշքեղ կանանցից մեկը: Սակայն ոչ բոլորը գիտեն, թե որքա՞ն է նա վճարում իր գեղեցկության պահպանման համար:
Վիկտորիան նախընտրում է օգտագործելսպիտակ ձկնկիթից պատրաստված խնամքի պարագաներ: Այդ նյութերով մերսում են նրա աչքերը, փիլինգ են անում, նաև պատրաստում են դեմքի համար նախատեսված դիմակ: Վիկտորիայի դեմքին քսում են ոչխարի ընկերքից պատրաստված քսուք: Խնամքի այս ողջ ընթացքի համար նա վճարում է <<ընդամնեը>> 900 ԱՄՆ դոլար:
Իսկ թե ինչո՞ւ <<ընդամենը>> … Քանի որ հաջողակ դիզայները միայն իր խոնավեցնող քսուքի համար վճարում է 12.800, իսկ մերսման առանձին կուրսերի համար` 580 ԱՄՆ դոլար:
Այս ամենից հետո գուցե շատերը զարմանան, եթե ասենք, որ Վիկտորիայի ձեռքի քսուքն արժե ընդամենը20 ԱՄՆ դոլար: Սա Բեքհեմի խնամքի պարագաներից ամենաէժանն է:



