Դիմում եմ Սասնա Ծռերին․ բա՛վ է ամեն գիշեր նոր սուտ տարածեք
Ի սկզբանե դեմ եմ եղել այս արկածախնդրությունը, որովհետև նախ՝ վստահ եմ, որ այս եղանակներով վնասից բացի օգուտ չենք ստանում, երկրորդն էլ՝ ի սկզբանե կասկածելի մեթոդներ են կիրառել Սասնա Ծռերն ու նրանց պաշտպանները։ Ամենակասկածելի մեթոդն էլ պարբերական ապատեղեկատվություն տարածելու սովորությունն է։ Միասին հիշենք․
1․ Բաժանմունքներ և զորամասեր
Սասնա ծռերն ասացին
Առաջին լուսադեմին հայտարարվեց, որ գրավվել են մի քանի ոստիկանական բաժանմունքներ և նրանց են միացել մի շարք զորամասեր։
Պարզվեց
Գրավվել է միայն ՊՊԾ գունդը, իսկ ԶՈւ զորամասերի ու այլ գրավված բաժանմունքների մասին լուրտ սուտ էր։
2․ Ռուսական Ալֆա ջոկատը
Սասնա ծռերն ասացին
Ռուսաստանից գալիս է Ալֆայի 65 հոգանոց ջոկատ, որը պատրաստվում է գազային գրոհ իրականացնել ու անգամ հայտնի են գրոհի ուղղությունները՝ ենթակայանի ուղղություն և զորամասի հետևի պատի ուղղություն։
Պարզվեց
Ոչ մի Ալֆա էլ չեկավ, ոչ մի գրոհ էլ չեղավ։
3․ Քանդվող պատեր
Սասնա ծռերն ասացին
Ոստիկանությունը քանդում է զորամասի պատերից մեկը, սպասվում է գրոհ։
Պարզվեց
Ոչ մի պատ էլ չէր քանդվում, ոչ մի գրոհ էլ չեղավ։
4․ Ռուսական ուղղաթիռներ
Սասնա ծռերն ասացին
ՊՊԾ զորամասի վրայով թռնում են ռուսական ուղղաթիռներ, որոնք Գյումրու ռազմաբազայինն են։
Պարզվեց
Ուղղաթիռները ռուսական չեն, Գյումրու բազայի հետ էլ կապ չունեն, այլ ՀՀ ԶՈւ պատկանող ռազմական ուղղաթիռներ են։
5․ Դիպուկահարների սև գործը
Սասնա ծռերն ասացին
Ենիգոմշյանն ասեց, որ ոստիկանության դիպուկահարները սկսել են իրենց սև գործը։
Պարզվեց
Մենակ Ենիգոմշյանին է հայտնի, թե ինչ սև գործ էին սկսել դիպուկահարները, որովհետև այդպես էլ ոչ մի կրակոց չհնչեց ոստիկանության կողմից։
6․ Ստախոս Բալասանյանը
Սասնա ծռերն ասացին
Ի պատասխան Բալասանյանի այն հայտարարությանը, թե Սեֆիլյանը չի պահանջում ՍՍ հրաժարականը, Սասնա Ծռերը մեկ հայտարարեցին, որ դա սուտ է։
Պարզվեց
Ենիգոմշյանը մեկ հայտարարեց, որ Բալասանյանը աղավաղել է իրականությունը, հետո հայտարարեց,որ այդքան էլ չի աղավաղել, այլ կոնտեքստից դուրս վերցրաշ բան է ասել։ Հետո հանդես եկավ Սեֆիլյանի փաստաբանը, ով սկզբում ասեց, որ Բալասանյանը ստել է, իսկ հետո հայտարարեց, որ Սեֆիլյանը պարզապես «այդ պահին» չի պահանջել ՍՍ հրաժարականը։
7․ Ոստիկանությունը կրակել է Սասնա Ծռերի մարտիկների վրա
Սասնա ծռերն ասացին
Ոստիկանությունը տականքավարի վիրավորել է Սասնա Ծռերի 2 մարտիկների։
Պարզվեց
Անհասկանալի էր, թե ինչու միայն երկուսի և ինչու ոտքերից, իսկ այսօր հրապարակված տեսանյութում տեսնում ենք, ոչ Սասնա Ծռերի 3 անդամներ իրենք են մեքենայով քշել ոստիկանական պատնեշի վրա ու դատելով կայծերից, ոստիկանները ամեն գնով փորձել են ոչ թե սպանել նրանց, այլ կանգնեցնել մեքենան՝ կարկելով անիվներին ու շարժիչին։
Հիմա հարցերի հարցը
Սասնա Ծռերի անդամնե՛ր և դրանց աջակիցնե՛ր, որքա՞ն կարելի է ծաղրել ու նման ցինիզմով ապտեղեկատվություն տարածել։ Դուք ծաղրածո՞ւ եք, թե՞ ավատում եք, որ այս կերպ հասնելու եք վստահության։
Ու որ ամենաանհասկանալին է այս արագայում, դա այն է, թե ինչպե՞ս են մարդիկ անգամ այս ամենից հետո հավատում այս ավանտյուրիստների շայկային։