Արա, էս ի՞նչ շիլաշփոթ ա տիրում մեր ընտրություններում։ Հատկապես տխրեցնող ու տարակուսանք առաջացնող է էն վիճակը, որ տեսնում եմ «Ժառանգություն»-ում, որը այլ կերպ քան բառդակ, ցավոք, չեմ կարող անվանել։
Ախր Ձեր ցավը տանեմ, դուք վատը չեք, համենայն դեպս էղած շատերից լավն եք, բայց խի՞ եք սենց խառնել իրար սաղ։ Ո՜վ ինչ մտքին փչի, ասում ա, ու կոորդինացիան թիմի ներսում բացակայում ա, դրա համար ամեն օր տեսնում ենք, որ ժառանգականները օրը մի քանի անգամ իրարամերժ հայտարարություններ են անում, ընդ որում, երբեմն հենց Րաֆֆու հայտարարություններին ու դիրքորոշումներին հակասող հայտարարություններ։
Իրենք դա արդարացնում են ազատական քաղաքական ուժ լինելով ու բազմակարծությամբ, բայց հանկարծ ու հանկարծ մեկը համարձակվի ասել «հոպ, Ձեր ցավը տանեմ, էս ի՞նչ եք անում»... ու պրծավ բազմակարծությունը տեղում՝ երիտկոնգրեսական եռանդով հարձակվում ու հոշոտում են ցանկացած քննադատի։
Դե, քանի որ ես չեմ վախենում հոշոտվելուց, նկարագրեմ հերթական ժառանգական հակասությունը. ի պատասխան Հայրիկյանի վերջին կոչին, որով նա հորդորում էր Րաֆֆուն ու Բագրատյանին միասնական թեկնածուով հանդես գալ ու ընտրությունները հետաձգել, ժառանգական Իզաբելլա Աբգարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ախպեր, միասնական թեկնածուի մասին զրույցները դեռ ընտրություններից առաջ պետք է արվեր, ոչ թե ընտրություններից մի քանի օր առաջ, բայց Իզաբելլայի գրածից շատ կարճ ժամանակ անց իր կարծիքն է հայտնում մեկ այլ առանցքային ժառանգական, ով իր գրառման մեջ հայտարարում է, որ Հայրիկյանի առաջարկը կարելի է քննարկել...
Դե հիմա ասեք ինձ, ես չեմ, դուք եք, հիմա էս բազմակարծությո՞ւն ա, թե՞ իրար հետ չհամաձայնեցված գործողությունների դրսևորում, որին, ի դեպ, հետևում են հազարավոր պոտենցիալ ընտրողներ...



