Ըհը՜, նորից սկսվեց ֆանտասմագոնիան ու հեքիաթասացությունը։ Հիմա ամեն մի ԶԼՄ իրեն մի այլ կարգի հավաստի աղբյուրներից կսկսի լուրեր ստանալ ու հրապարակել։ Օրինակ՝ «Ժողովուրդ» թերթը օրիգինալ տարբերակ է հրապարակել, համաձայն որի՝ հայրիկյանական բենեֆիսը հետևում է միայն մեկ նպատակ՝ պաշտոն քերելու։  
Չէ, ինքնին այս տարբերակն անհավանական չի, ես անգամ կասեի՝ շատ էլ հավանական ա, բայց խնդալուն էն ա, որ ըստ թերթի՝ Հայրիկյանն ուզում ա պատգամավոր դառնալ, էն էլ մեծամասնական կարգով, էն էլ ՀՀԿ-ից...
Ինքը՝ Հայրիկյանը, ասում է, որ այ մարդ, ես նախագահ եմ ուզում դառնալ, ի՞նչ պատգամավոր, բայց դե հիմա դա ի՞նչ էական ա, մեկ ա՝ հավաստի աղբյուրները շարունակելու են տարբեր պաշտոններ հրամցնել Հայրիկյանին՝ պատգամավորից սկսված, ռազմածովային ուժերի վարչության պետով վերջացրած։
Մինչդեռ Հայրիկյանը շատ-շատ վտարանդի գրողների միության նախագահ կարողանա դառնալ, մեկ էլ՝ շա՜տ-շատ չբնակեցված շենքի համայնատիրության։ :Ճ

Կից նյութն`այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել