Ու մի տեսակ ոչ ոք չի ցանկանում մի քիչ էլ սեփական ուղեղի ծալքերն աշխատացնի, հետույքը տեղից պոկի, ոտքի կանգնի ու ապացուցի, որ ինքն ավելին է, քան պարզապես հավերժ նվնվացող մարսողական օրգանը։
Լսե՛ք, ես երբեք ագրեսիայի, բախումների ու արյունահեղության կոչ չեմ արել, ու ոչ էլ իրավունք ունեմ։ Բայց եթե մի 100.000 գիտակից քաղաքացի նույն տեղում` նույն պահանջի շուրջ հավաքվեն, առանձնապես բան էլ պետք չի անել։ Ցանկացած իշխանություն կսթափվի ու տեղը կբերի, որ իր առաջ պահանջատեր ու գիտակից հանրույթ է կանգնած, և ոչ թե հավերժ հեծնելու ենթակա մասսա։
Գրողը տանի, դժվա՞ր ա էս ակնհայտ ճշմարտությունը ընկալել։ Իսկ եթե ձեզ էս ապուշ վիճակը ձեռք է տալիս, ուրեմ բերաններդ փակեք ու վեր ընկեք տեղներդ ու մեզ մի անհանգստացրեք, թե բա օգնեք` տուն չունեմ, դոմիկս ցուրտ ա, երեխաս հիվանդ ա, սոված եմ, շոր չունեմ...
Հասկացե՛ք, ափսոս են էս տղեքը։ Էս որակն ա ափսոս, որ մեր ու ձեր անտարբերության պատճառով ջլատվում, կորում գնում ա։ Էս ռեսուրսն անսահմանափակ չի։ Ու դա շատ լավ հասկանում են մեր արտաքին ու ներքին թշնամիները։
Կեցցե՛ այն Հայաստանը, որ հավասարապես բոլորինս է լինելու, անգամ ձերը` իմ բոլշևիկ բարեկամներ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/yasha.solomonyan/posts/1153442214711886
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել