Վա՜յ, Հայրիկյան, դու Հայրիկյան, էս ի՞նչ տիպը դու դուրս էկար... Ու հիմա որ հիշում եմ, որ դու իրոք կանգնած ես եղել ժողովրդական մասսաների գլխին 22 տարի առաջ, ամոթս գալիս է, թե ի՜նչ միամիտն էինք մենք...
Ինչ որ ա է՜, էս մեր միասնական թեկնածուների ճարտարապետն ու անկախության առաջնորդը, ինչպես ինքն է սիրում հորջորջել իրեն, կամ վաստակավոր սիմուլյանտն ու ավանտյուրիստը, ինչպես ես եմ իրեն ընկալում, հայտարարել է, որ ինքը ցանկություն չունի տեսնելու իր վրա կրակողներին, որովհետև չի ուզում դրա մասին մտածել։ Ու ջհանդամ թե կասկածյալներից ոչ մեկի մոտ սլավոնականության նամյոկ անգամ չկար արտաքինում, մեկ ա Հայրիկյանը համառորեն պնդում ա, որ իրեն ուզում ա ոչնչացնել ԿԳԲ-ն։
Ասում եմ՝ լավ ա Հայրիկյանը սովետաֆոբ ա, թե չէ որ ճապոնաֆոբ լիներ, սկսելու էր համոզել, որ իր վրա մահափորձ անողը նինդզյա էր՝ ասիական արտաքինով...

Կից նյութն`այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել