Panorama.am-ը գրում է.
Առաջիկա 5 օրերին հանրապետության տարածքը հիմնականում կգտնվի Սև ծովից ներթափանցող սառը օդային հոսանքների ազդեցության գոտում, որոնք մեր տարածաշրջանում կգործեն մինչև հուլիսի 30-ը ներառյալ: Panorama.am-ին կանխատեսումը տրամադրեց ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Այսօր Սյունիքում և Արցախում անձրևները կշարունակվեն, մյուս մարզերում հիմնականում կգերակշռի առանց տեղումների եղանակ, հուլիսի 26-ին հանրապետության ողջ տարածքում տեղումներ չեն լինի, իսկ հուլիսի 27-30-ին հիմնականում Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի և Կոտայքի Լեռնային բնակավայրերում, Գեղարքունիքում, Սյունիքում և Արցախում հատկապես կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ»,-նշեց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



