Հատկանշական է, որ ինքնամոռացության մեջ գտնվող քաղաքական կամասուտրա ապրած դաշինքը վերաձեւավորվի եւ դառնա կուսակցություն։ Սակայն, ինչպես հայտնի է մաթեմատիկայից, գումարելիների տեղը փոխելով՝ գումարը չի փոխվում։  
Եթե ինքնահաստատվելու հայտ են ներկայացնում տասնյակ տարիներ քաղաքական տարբեր օպերաներում երգած համակարգիչները, դատախազները, սոցիալիստները, Վովկաները, մանր-մունր չհաջողված չինովնիկները եւ այդ փնջի գլխավոր խողովակաշար-գծատերը, ապա դա բռակ գործ է։ Սա ֆարս էլ չէ, սա հերթական երազախաբությունն է, որով երկար տարիներ տառապում է այս կառույցը։
Ամեն դեպքում, մաղթում եմ, որ իրենց պտուղն իրենցից հեռու ընկնի և չդրսեւորի նմանատիպ չհիմնավորված հեգեմոնիկ ամբիցիաներ, ինչպես նախկինում էր, եւ փուռը չտա հայ ժողովրդին, համախոհներին, անդամներին եւ գործընկերներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել