Ուզու՞մ ես սիրվել, հերոսանալ իրեն ժողովուրդ համարող ամբոխի ու սոցցանցերի որոշակի շեղվածների կողմից…Այո՞…
Որեմն հայհոյիր իշխանություններին, ոստիկանությանը, պետական բոլոր կառույցներին՝ անկախ նրանից արժանի են, թե ոչ…Հայհոյիր, անիծիր, ընդորում ինչքան բռի ու լկտի այնքան լավ, հայհոյիր քո կարծիքի, քո տեսակետների հետ չհամաձայնողներին, չհամընկնող կարծիք հայտնողներին…
Հայհոյիր, անիծիր, քնիր աղբամանների մոտ, կիսատկլոր, գլուխդ մուսուլման ահաբեկչի լաչակով ծածկած…Էլի հայհոյիր, կրկին ու կրկին, որ շուտ ընկնես ամբոխի դրախտային սրտերը…
Ինքնահանգստացած, ինքնաբավարարված, վիրտուալ աշխարհի հերոսական մատրիցայի կերպարով, բայց կյանքում ղզիկացած, կզած ու հարիֆային տեսակով…
Մի քանի հոգու ներկայությամբ <<հերոսացած>>, աքլորացած, իսկ միայնակ խեղճացած ու վախեցած…
Սա քո և քո նմանների պատկերն է…Ամբոխացած, ամբոխի հոգեբանությամբ ու ոհմակի՝ չէ, կներեք ճահուկի վերածված…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել