- այսօրվա եկեղեցին ձևավորվել է վաղ միջնադարում և մինչ օրս կրում է միջնադարի էությունը և մտածողությունը, մասնավորապես, այն համոզմունքը, որ մարդ տգետ է և, որպես հետևանք, վախկոտ, և դրանից պետք է օգտվել

- այսօրվա կրթական համակարգը ձևավորվել է Լուսավորչականության շրջանում, երբ գլխավոր խնդիրը մարդկանց գրել-կարդալ սովորեցնելն էր, և հեռու չի գնացել այն դարերից / մտածել սովորեցնելու խնդիր ոչ այն ժամանակ, ոչ այսօր դրված չէ /

- այսօրվա քաղաքական համակարգը ձևավորվել է Վերածննդի շրջանում, երբ հանուն պետական շահի ժողովրդին կառավարելու, ուղղորդելու, կազմակերպելու, այդ ընթացքում նաև ինչով հնարավոր է մոլորեցնելու խնդիր ու կարիք կար / շատ բան չի փոխվել, քանի որ մերօրյա քաղաքական գործիչներն էլ են փորձում համախմբել ժողովրդին, իսկ "ինքնակազմակերպում" բառը երևի դեռ չեն հորինել /:

Հ.Գ. Էս մոլորակը մի ձևի իզուր է պտտվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել