Երբ ատամնաբույժների հարկը բարձրացնում են, նրանք բողոքում են: Կարծում եմ, որ այդ հարկը կարելի էր ոչ թե 80.000 դրամ սահմանել, այլ 180.000 դրամ: Որովհետև երբ տաքսիստներին էին բերում հարկային դաշտի բեռի տակ, ատամնաբույժները լռում էին: Ու վաղը այդ ատամնաբույժները գնալու են այս իշխանությանը ձայն տան ու կրկին լռեն: Հետո կլինեն, օրինակ, ոսկերիչները, որոնց հարկային բեռի տակ կմտցնեն. չէ՞ որ նրանք լռում էին ատամնաբույժների ժամանակ: Ու ատամնաբույժներն էլ կլռեն, քանզի իրենք ոսկերիչ չեն: Ու սենց շարունակ: Իսկ «ճիշտ» մասնագիտություն ընտրած մի քանի անուն հարկ չեն տա: Հասկացեք՝ այստեղ գրելիս «ատամնաբույժ» ես նկատի ունեմ երևույթը և ոչ այդ կրակն ընկած բժիշկներին: Ու սենց կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չենք հասկանա, որ բոլորս նույն նավի մեջ ենք:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=290089757784754&set=a.101774263282972.1627.100003511952042&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել