Ալեքսա: Դժվար է հասկանալ, թե ինչն է դրդել երիտասարդ երգչուհուն դիմել պլաստիկ վիրահատության: Բնությունը երգչուհուն թույլ ձայն է պարգևել, սակայն` գեղեցիկ դեմք, որը փոփոխման կարիք չուներ: Այնուամենայնիվ, ի ծնե ունենալով շուրթերի գեղեցիկ ձև, Ալեքսան որոշել էր դրանք մեծացնել: Պլաստիկ վիրահատության արդյունքը սարսափելի է: Բիոգելի ներարկումից հետո Ալեքսայի շրթունքներն այտուցվել ու սկսել են ցավել: Առաջին օրերին երգչուհին դժվարությամբ էր կարողանում խոսել, ուտել, նրա մոտ սրտխառնոց էր առաջացել: Բժիշկները չփորձեցին  վիրաբուժական միջոցներով հեռացնել գելը` վախենալով վնասել դիմային նյարդը: Ալեքսային շրթունքների մերսում նշանակեցին, որը շատ մակերեսորեն օգնեց հաղթահարել անհաջող վիրահատության հետևանքները:


 

Յուլյա Վոլկովա: Երիտասարդ երգչուհին իր 28 տարիների ընթացքում  հասցրել է շատ բան անել. Վոլկովան նկարահանվել է «Երալաշում», երգել է «Непоседы» խմբում, լույս աշխարհ է բերել երկու բալիկների իր երկու քաղաքացիական ամուսիններից և ցնցող հաջողություն է վայելել «Тату» խմբում: Անձնական կյանքի և կարիերայի վառ իրադարձություննները ստիպեցին նրան դեռ վաղ տարիքում դիմել պլաստիկ վիրաբույժներին: Սակայն Յուլյայի դեմքն ավելի գեղեցիկ չդարձավ: Երգչուհին զգալիորեն մեծ է երևում իր տարիքից: Երգչուհին հանել է հոնքերը` նկարելով դրանք դաջվածքի միջոցով, ինչպես նաև մեծացրել է շրթունքները: Սակայն դրանք անբնական տեսք ունեն, իսկ կարմիր շրթներկի համադրությամբ շատ գռեհիկ են դիտվում:
Մաշա Մալինովսկայա:  30 տարեկան մոդել և հաղորդավար Մաշան հասցրել է իր արտաքինը կտրականապես փոխել: Նա սիլիկոնի միջոցով արհեստականորեն մեծացրել է կուրծքը և ձևափոխել է դեմքը` մեծացնելով շուրթերը: Զվարճալի է, որ Մալինովսկայան առաջ կտրականապես ժխտում էր այն փաստը, որ երբևէ դիմել է պլաստիկ վիրաբույժներին: Սակայն իր 24-ամյակի տոնակատարությանն աստղի սիլիկոնե կուրծքը հանկարծակի բացվեց: Իսկ վերևի շրթունքը ժամանակի ընթացքում նմանվեց «նապաստակի» շրթունքի: Դադարելով թաքցնել ակնհայտը` Մաշան պատմեց իր պլաստիկ վիրահատությունների մասին Քսենիա Սոբչակի հետ հարցազրույցում` նշելով, որ զղջում է շրթունքների վիրահատության համար: Նույն հարցազրույցի ժամանակ իր վիրահատությունների մասին խոսեց նաև Սոբչակը: Չլինի՞ նույն միջոցների հետևանքով է Սոբչակի շրթունքը գնալով նմանվում Մաշայի «նապաստակային» շրթունքին:

 

Մաշա Ռասպուտինա: Այն բանից հետո, երբ Մաշա Ռասպուտինան ամուսնացավ բիզնեսմեն Վիկտոր Զահարովի հետ և 2000 թվականին նրան դուստր պարգևեց, երգչուհու արտաքին տեսքը ենթարկվեց հիմնավոր վերակառուցման: Հարուստ ամուսինը գումար չխնայեց, որպեսզի դարձնի իր կնոջն ավելի երիտասարդ ու հմայիչ: Մեծացրել են նրա կրծքերը, փոխել են շրթունքները, քիթը, դունչը, աչքերը, «ընդգծել» են այտոսկրերը: Արդյունքն ավելի շատ վախ, քան նախանձ է առաջացնում:  

Ջասթին Ջեդլիք: Վերջինս իրական Քենն է` Բարբիի սիրեցյալը: Պլաստիկ վիրահատության միջոցով երիտասարդը կարողացել է նույնիսկ փորի մկանների խորանարդիկներ ստեղծել: Նա իր նոր արտաքինի համար ծախսել է մոտ 150 000 դոլար:

Վալերիա Լուկյանովա: Աղջիկը կենդանի Բարբիի կոչումն է ստացել: Նա պնդում է, որ երբեք չի դիմել պլաստիկ վիրաբուժությանը: Վալերիան այնքան անբնական տեսք ունի, որ ընդունվում է որպես տեխնիկական հատուկ էֆեկտների արդյունք: Իսկ նկարները հիշեցնում են ֆոտոշոփի միջոցով ստեղծված հիանալի աշխատանքներ: Այդ պատճառով  մարդիկ վերջերս են համոզվել, որ նա իրականում գոյություն ունի:

Քրիս Ջեններ: Քարդաշյան քույրերի մայրը կարծում է, որ 15-20 տարին մեկ յուրաքանչյուր կին պետք է կրծքի նոր իմպլանտներ տեղադրի և ձգի դեմքը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել