Քիմ Քարդաշյանը երևի արդեն բազմիցս փոշմանել է իր շուտափույթ ամուսնության համար, որը շատ կարճ տևեց:  Բանն այն է, որ աստղի նախկին ամուսինը` Քրիս Համֆրիսը, չի շտապում ամուսնալուծվել Քարդաշյանից` հաշվի չառնելով նույնիսկ այն, որ Քիմը հղի է Կանյե Ուեսթից:

Քրիսի փաստաբանի պաշտոնական փաստաթղթում ասվում է. «Ահա, թե ինչ է կատարվում. Քիմն իր չպլանավորած հղիությունը, որն ընդհանրապես կապ չունի Համֆրիսի հետ, օգտագործում է, որպեսզի դատարանում որոշակի արտոնություններ ստանա, ինչի շնորհիվ իր օգտին կլուծվեն մի շարք դատական հարցեր»:

Ինչ վերաբերում է Քրիսին, ապա աստղի նախկին ամուսինը, կարծես թե, չի ցանկանում այդքան հեշտ բաժանվել Քարդաշյան ընտանիքից:

Քիմ Քարդաշյանն ու Քրիս Համֆրիսը ամուսնացել են 2011թ.-ի օգոտոսի 20-ին: Նրանց հարսանիքի համար ծախսվել է մոտ 6 միլիոն դոլար, սակայն ամուսնությունը տևել է ընդամենը 72 օր: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել