Ո՞վ կմտածեր, որ բազմազավակ հայրիկ և սուպերմեն Բրյուս Ուիլիսը «ենթարկվում» է կնոջը:
«Էմման ուղղակի ապշեցուցիչ կին է: Նա հիանալի մայր է, շատ խելացի և հոգատար կին, և ես նրան շատ եմ սիրում: Մեր ընտանիքում նա է «բոսսը»: Մեր երկուսից նա ավելի խելացի է, և ես առանց մտածելու միշտ համաձայնվում եմ նրա հետ և հաճախ եմ խորհուրդներ հարցնում »,- ահա թե ինչ է ասել Բրյուսն ընտանիքում իր և կնոջ դերերի մասին: 

57-ամյա դերասանը 23 տարով մեծ է իր կնոջից՝ մոդել Էմմ Հեմինգից: Սա Ուիլիսի երկրորդ ամուսնությունն է: Նախկինում նա ամուսնացած էր դերասանուհի Դեմի Մուրի հետ, ում հետ ամուսնությունից նա ունի երեք աղջիկ: Եվս մեկ աղջիկ դերասանն ունի երկրորդ ամուսնությունից:
Այսպիսի շրջապատում Բրյուսը կարծես թե սովորել է հաշվի նստել իգական սեռի ներկայացուցիչների հետ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել