Կյանքից հեռացել է բանաստեղծ Դավիթ ՀովհաննեսըBarometer.am-ը գրում է.

71 տարեկանում կյանքից հեռացել է բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը:

Դավիթ Հովհաննեսը ծնվել է 1945-ի փետրվարի 17-ին: Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Աշխատել է Հայաստանի պարբերական մամուլում, "Հայֆիլմ" կինոստուդիայում, անտիկ և արտասահմանյան գրականության պատմություն է դասախոսել Հայաստանի մի շարք բուհերում: 1975 թվականից Հայաստանի Գրողների միության անդամ է: 1980-1990 թթ. հայկական հեռուստատեսությունում վարել է "Նորք" ամենամսյա գրական հանդեսը:

Եղել է "Արևիկ" հրատարակչության տնօրենների խորհրդի նախագահը, 1999-2003 թթ.՝ ՀՀ Ազգային Ժողովի 2-րդ գումարման պատգամավոր:

Գրել սկսել է վաղ պատանեկան տարիքից, 1965 թվականից տպագրվել է: Հեղինակել է շուրջ 25 բանաստեղծական, մանկական և թարգմանական ժողովածուներ, հրապարակախոսական և քննադատական հոդվածներ, էսսեներ, ռադիոպիես (ռուսերեն), թարգմանական գրքեր (ռուսերենից և անգլերենից): Հայտնի են "Մեզանից հետո ուժեղ ու հաղթանդամ", "Քաղաքային ձմեռ", "Հավերժական հայը" և այլ բանաստեղծություններ:

Թարգմանել է աֆրո-ասիական, մերձբալթյան, ռուս, ուկրաինացի, ամերիկյան դասական բանաստեղծներից: Ռուսերենով և անգլերենով թարգմանաբար լույս են տեսել նրա բանաստեղծական երեք ժողովածուները, ծավալուն շարքերով մշտապես ներկայացվել է հայ պոեզիայի օտարալեզու անթոլոգիաներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել