Մանեն աշխատում է «Make Up Studio»-ում: Նա սովորել ու ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, ու թեև երաժշտությունը նրա մասնագիտությունը չդարձավ, միևնույն է, էությամբ արվեստագետ է ու հետևաբար գեղեցիկի նկատմամբ յուրօրինակ մոտեցում ունի: Չորս տարիների ընթացքում նա հայկական շոու-բիզնեսի շատ ներկայացուցիչների հետ է աշխատել: Տևական ժամանակ համագործակցել է երգչուհիներ Սոֆի Մխեյանի ու Նառայի հետ:
«Նորաձևության ոստիկանության» դիմահարդարման բաժանմունք այս անգամ «բերման ենթարկվեցին» շոու-բիզնեսի «օրինազանց» ու «օրինավոր» քաղաքացիները, որոնց դիմահարդարումն ու, ընդհանրապես, ոճը քննության ենթարկեց «Make Up Studio»-ի դիմահարդար, այս դեպքում` «տեսուչ» Մանե Սահակյանը:
Ռուզան Ավետիքյան- Շատ լավ արտաքին տվյալներ ունի` հիանալի մաշկ, սլացիկ հասակ, շքեղ մազեր, գեղեցիկ աչքեր: Բայց այդ ամենն աննկարագրելի սխալ է օգտագործվում: Նրա չափազանց ճոխ դիմահարդարումը, ոչ ճիշտ ընտրված հագուստն ու անհամապատասխան մատնահարդարումը նրա տարիքն ուղղակի մեծացնում են:
Սյուզի Մելիքյան- Տվյալ դեպքում Սյուզիի կերպարը շատ ստացված է: Նրա «վագրամաշկ» հագուստին շատ ներդաշնակ են թե´ դիմահարդարումը, թե´ սանրվածքը, թե´ զարդերը: Միակ թերությունը ֆրանսիական «մանիկյուրի» արդեն շատ հնացած ձևն է:
Լանա Խաչատրյան- Վատ չէ: Համեստ, նրբիկ աղջկա կերպար է: Թե´ դիմահարդարումը, թե´ սանրվածքը, թե´ հագուստի գույները համահունչ են կերպարին: Բայց կարելի էր դիմահարդարումը մի փոքր ավելի մաքուր անել:
Իրինա- Այ սա ամենաչհաջողված կերպարն է: Տպավորություն է ստեղծվում, որ մտածված bad style-ի ինչ-որ կերպար են ստացել: Բայց ամեն ոճ իր նրբություններն ունի: Միայն աչքերը սևով շատ ներկելը դեռ այս ոճում լինել չի նշանակում: Արհեստական աճեցված մազերը, «էժան» ականջօղերը… Մի խոսքով` շատ վատ է:
Շարունակությունն` այստեղ




