Panorama.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ միջուկային սպառնալիքը, ինչը գալիս է Ռուսաստանից և Հյուսիսային Կորեայից «շատ իրական է»,-գրում է Tvrain.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:
Մեյի խոսքով՝ «շատ սխալ» կլինի, եթե Մեծ Բրիտանիան հրաժարվի իր միջուկային զենքից: Նա հավելել է, որ կես դարի ընթացքում միջուկային զսպումը Մեծ Բրիտանիայի անվտանգության կարևոր մաս է եղել:
Նա նաև մեղադրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ միջազգային իրավունքի նորմերը քայքայել ցանկանալու մեջ:
«Ինչպես տեսանք Ղրիմի ապօրինի բռնակցման օրինակով, կասկած չկա, որ Պուտինը ցանկանում է քայքայել միջազգային կանոնների վրա հիմնված համակարգը, որպեսզի առաջ շարժվի սեփական շահերի հետապնդումով»,-Բրիտանիայի վարչապետին է մեջբերել «Բի-Բի-Սի»-ն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



