Աշխարհը ուշքի չի գալիս հարյուրավոր անմեղ մարդկանց կյանքեր խլած արյունալի ահաբեկչություններից: Ցավալի հաճախականությամբ  հերթական ահաբեկչության մասին լուրերը միշտ էլ բանական ու գիտակից մարդկանց մոտ հակազդելու մղում են ծնում, ինչի վառ դրսևորումները համացանցային հեշթեգներն են՝ #Je suis Charlie. #Je suis Paris.#Je suis Orlando.#Je suis Bruxelles.#Je suis Istanbul.#Je suis Nice.

Եվ ահա լայն թափով համացանցում տարածում է ստանում  #JeSuisEpuise  հեշթեգը, որը նշանակում է «Ես հոգնել եմ»:

Շարքային քաղաքացու համար համաշխարհային տեռորիզմի այս ալիքը ստեղծում է հոգեբանական լուրջ խնդիրներ, մասնավորապես՝ վերջին իրադարձությունները համընդհանուր ապատիա ու դեպրեսիվ հոգեվիճակ են ստեղծել քաղաքակիրթ մարդկության մեծամաասնության մոտ: Մարդիկ հոգնել են սպանությունների մասսայական տեսարաններից, ինչպես նաև իրավապահների՝ այս ամենի դեմն առնելու ու կանխելու անկարողությունից:

նյութը՝ Արմինե Հայրապետյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել