Ֆեյսբուքում լիքը մարդ գրում է, որ ժողովուրդը պետք է դուրս գա փողոց և միանա այս «պայքարին»:
Միանգամայն չեմ կասկածում, որ ասողների մեջ կան մարդիկ, ովքեր դա ասում են ազգանվեր անձնական ամենաանկեղծ մոտիվներով:
Բայց ինձ մի հարց է հետաքրքրում. բոլոր նրանք, ովքեր ասում են, որ ժողովուրդը պետք է ոտքի կանգնի, դա ասում են տանը համակարգչի մոտ հանգիստ ու ապահով նստա՞ծ, թե՞ դեպքերի էպիկենտրոնի՞ց են գրում:
Եթե տանը նստած, ապա ո՞ր ժողովրդին են կոչ անում՝ հարևան երկրների՞: Իսկ եթե Հայաստանի, ապա իրենք այդ ժողովրդի մաս չե՞ն, որ տանը նստած ուրիշներից տնից դուրս գալու կոչ են անում:
Այստեղ աշխատում է հին, բայց ոչ հնացած մի ճշմարտություն. «Ոչինչ անհնար չէ, եթե անողը դու չես»
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=945605808901965&id=100003576633868
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել