Միայն այն հանգամանքը, որ մարդիկ մտածել են, որ այլևս պայքարի որևէ օրինական միջոց գոյություն չունի և ելքը գտել են զենքի մեջ, խոսում է նաև այն բանի մասին, որ Ձեր իմպոտենտ քաղաքական գործունեության արդյունքում բոլոր տեսակի ու ժամանակների իշխանությունների հետ ոչնչացրեցիք երկրի քաղաքական համակարգը, քաղաքական պայքարի Ձեզ տրված հասարակական ռեսուրսը մսխեցիք անխնա, տուրք տվեցիք պատեհապաշտությանն ու ամբողջությամբ փոշիացրեցիք ժողովրդի վստահությունն ու հավատը երկրի ու պետության ապագայի նկատմամբ, իսկ այժմ էլ այլ բան չի մնացել, քան Ձեր անզորությունն ու տկարությունն արդարացնել այս տղաների գործունեությամբ:
Լռելը թերևս ամենամեծ քայլը կլիներ և ավելի բարոյական:
Փոխարենը, որպես ստեղծված իրավիճակի հաղթահարման ելք, առաջարկվի ճգնաժամից դուրս գալու համապարփակ ու ռացիոնալ օրակարգ, ամեն մեկը զբաղված է սեփական քաղաքական դիվիդենտը շահելու խնդրով, թքած, որ էլ ավելի է ահագնանում պետության ապագայի նկատմամբ անորոշությունը…
Երբեք չմոռանաք, որ այս տղաները նաև Ձեր անգործության ու թափթփվածության, Ձեր քաղաքական կարճատեսության, Ձեր անմիաբանության ու անփառունակ գործունեության զոհը դարձան…
Ափսո՛ս է երկիրը….
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=508906145978028&id=100005759414165&pnref=story
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել