Մասնագիտական դիտարկում. (Տարածեն ու մեկնաբանեն միայն ադեկվատ մարդիկ)

Կա երկու առանձնահատկություն, որը միավորում է աշխարհի բոլոր ահաբեկիչներին:
1. ՛՛ԻՆՉ ԱՆՈՒՄ ԵՆՔ ԱԶԳԻ ՀԱՄԱՐ ԵՆՔ ԱՆՈՒՄ՛՛ Բոլոր ահաբեկիչներն իրենց իրականացրած արյունահեղությունը փորձում են քողարկել վեհ գաղափարների հետևում: Օրինակ ԻԳԻԼ-ը իր կողմից սպանված անմեղ մարդկանց արյունը պատճառաբանում է արևմուտքի կործանարար քաղաքականությամբ մահմեդական երկրներում: ԻԳԻԼ-ը լալահառաչ տեքստեր է հրապարակում, թե ինչպես են արևմտյան զորքերը կոտորում մահմեդական երեխաներին և այլն:
2. ՛՛ԵԼՔ ՉԿԱ՛՛ Բոլոր ահաբեկիչներն իրենց իրականացրած արյունահեղությունը բացատրում են իբր օրինական ճանապարհի ոչ արդյունավետությամբ և իրավիճակի անելանելությամբ: Օրինակ Բրեյվիկը մեղադրում էր նորվեգական իշխանություններին թուլամորթության իսկ նորվեգական դատարաններին ծախվածության մեջ: Ըստ Բրեյվիկի, նա այլևս ելք չունենալով ստիպված գնաց 77 անմեղ մարդու սպանության քայլին...
Հասարակության մեջ միշտ լինում են անուղեղ մարդիկ, ովքեր սա լսելով ասում են՝ ԽԵՂՃԵՐԻՆ ՀԱՍՑՐԵՑԻՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել