Իմ ուզածը այլևս զոհեր չունենալն է։
Պատանդ վերցնողները միևնույնն է դատվելու են, ու դա պետք է իրենց հստակ ասվի, թեպետ նրանք դա գիտակցում են։ Անիմաստ անձնազոհությունը հերոսություն չի, մանավանդ եթե դրանով այլոց կյանքի հետ ես խաղում, ու առավելևս եթե դա հանգեցնելու է սեփական քաղաքական նպատակներիդ պարտակմանը։ Իսկ դրանք արդեն չեն իրականացել, կարող եք կարդալ հայտարարությունը, որտեղ ոստիկաններին մեկ ժամ էին տրամադրում։

Բանակցելիս պետք է ազնիվ լինել, ու հստակ ասել հանձնվելուց հետո հետևանքները։ Դատ՝ հավանաբար սպանություն, ահաբեկություն ու պետական հեղաշրջման փորձ հոդվածներով։ Ուրիշ տարբերակ չկա։ Հարցը մեկն է, սրան հասնել լրացուցիչ զոհերի գնո՞վ, թե՞ կամքի դրսևորմամբ։

Ոստիկան է զոհվել ու հիմա պատկերացնում եմ ինչ հուզական վիճակ է ոստիկանների մոտ։ Բնական է, որ մեծ ցանկություն կա հարձակվել ու զենքի ուժով հարցը լուծել։ Վրեժի ցանկություն էլ կլինի։ Սակայն պատանդ վերցնողները պատրաստ են անձնազոհության։ Դա ըստ իրենց ավելի լավ ելք է, քան հանձնվելը։ Բայց զենքը խաղալիք չի ու ևս զոհեր են լինելու։

Երբ ասում եմ երկու կողմի համար ձեռնտու, նկատի ունեմ զենքերը հանձնելը ու դատվելը։ Ու սա ավելի լավ տարբերակ է, քան վերը նկարագրածս։ Բանակցության ժամանակ կարելի է այլ բաներ էլ պայմանավորվել։

ՀԳ
Այլ, ավելի վատ սցենարներ էլ կան։ Չեմ ուզում դրանք գրել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել