Մի բան կա, դժվար եմ հասկանում/ընդունում: Ինչի՞ վիետնամացին կամ xն կարա լիարժեք հայկական ստեղնաշար սարքի անդռոիդ-սմարտֆոնների համար (էլ չասած, որ կարելի ա խնդրել, որ հարմարացնի ու սխալները արագ ուղղի) ու լրիվ անվճար դնի օգտագործողների համար: Իսկ հայկական ընկերությունը մի կիսատ-պռատ, քոփի-փեյսթի սկբունքով աշխատող ստեղնաշար ա սարքում այֆոնի համար ու միանգամից փող ուզում: Հասկանում եմ, որ աշխատանք ա տարվել, օդից չի ընկել էտ ծրագիրը: Բայց մի տեսակ սխալ բան կա: Ախր էդ անտեր ստեղնաշարը մենակ հայերին ա պետք: Էն էլ էն հայերին, որ անպայման ուզում են հայերեն գրեն, ինչքան էլ որ անհարմար լինի սմարտֆոնով դա անել(հայերեն տառերը մի տեսակ ավելի շատ են լատինականներից ու ստեղները միշտ համատեղված են լինում): Ու էտ հայերեն գրելու ցանկույթյունը մի տեսակ շահագործվում ա: Էն էլ էն դեպքում, որ, համոզված եմ, իրանց windows-ների վրա անվճար KDWIN-ա մինչեւ հիմա դրած: Ինտեռնետ, սահմանների վերացում, գլոբալ շուկա: Բայց մարդ կա, մենակ հայերի վրայա կարողանում փող աշխատի: էն դեպքում, երբ նույնի ավելի լավը մյուսները հայերի համար անվճար են անում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել