Մի ժամանակ հայկական RAP մասին մեեեեծ կարծիք ունեի, դաժե լսում էի, դաժե երբեմն կարդում էի(փորձում էի ստեղծագործել), բայց էս թազա «պակալենիան» սամսեմ համը հանեց՝ ռափից ահավոր հիասթափված եմ: Խոսքի ինչն է այս վիդեոյի ֆիշկեն (կոզրը)^??? Մի գուցե այն, որ այս երիտասարդը բառիս բուն իմաստով «անջատված», շարադրում է մի տեքստ, որի հիմքում մենակ կա որակյալ ռիփմա եվ ոչ մի բովանդակային իմաստ (խնդիրներ, լուծումներ)^?? Սենչո ջան (ըստ երեվույթին Արսեն ջան) քեզ եվ (քո համախոհներին) խորհուրդ կտամ այլ ելքեր գտնես ռափում հաստատվելու համար: իրար հետեվից արագ-արագ բառեր շարելը, անունդ կրճատելն ու անգլերենով գրելը եվ մի քանի քֆուր տալը քո տեղը չի տաքացնում ոչ հայկական ռափում, ոչ էլ ռեալ կյանքում: Եթե հաշվի առնենք, որ յուրաքանչյուր «ճիշտ» ռափեր պետք է ստեղծագործի իր իսկ ռեալ կյանքը որպես հիմք ընդունելով ապա ստացվում է, որ դու ամբողջ օրը «անջատված վազում ես»: Փողոցային արվեստը՝ նույն ինքը ռափը, չի ընդունում կեղծավորություններ: Էն, որ երգում են «նստանք մայբախն ու գնացինք դիսկո, աղջիկների հետ կայֆավատ լինելու», բայց կյանքում 06-ից բացի մաշնա չեն տեսել ու աղջիկների առումով էլ անհաջողակի մեկն են: Այս վիդեոյիդ դեմից ասում ես, որ ֆրիսթայլ ես անում, բայց ֆակտ երեվում է, որ ժամանակին լավ էլ աշխատել ես հանգերդ իրար բռնցնելու համար: (շինծու բաներ մի արե՛ք):
Աչքիս եկել է այն ժամանակը, որ մի ամբողջական թողարկում նվիրեմ հայկական ռափին ու իր «անջատված» կատարողներին:
Հ.Գ. այս ռեպլիկիս բոլոր հերքումները կընդունվեն իմ կողմից հավեսով, իսկ թե ով դրանից վատ կզգա արդեն գլոբալ թքած ունեմ:
հարգանքներով և հստակ գիտակցելով՝ Գոռ Հակոբյան:)