Barometer.am-ը գրում է.
Բելգիայի թագավորական ֆուտբոլային ասոցիացիայի տեխնիկական տնօրեն Կրիս վան Պույվելդեն հայտնել է, որ Մարկ Վիլմոտսը հեռացվելէ ֆուտբոլի Բելգիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից:
"Երբեմն ստիպված ենք լինում ընդունել այսպիսի որոշումներ: Մենք պետք է մտածենք ապագայի մասին և լիարժեք օգտագործենք մեր ներուժը: Բելգիայում ձևավորվել է ոսկե սերունդ: Բայց այն պետք է նվաճումների հասնի խոշոր մրցաշարերում",- Վան Պույվելդեի խոսքը մեջբերել է dhnet.be-ն:
Եվրո-2016-ի քառորդ եզրափակիչում Բելգիայի հավաքականը 1:3 հաշվով պարտվեց Ուելսի թիմին:
Նյութի աղբյուր՝ http://www.barometer.am/news/top-news/20160715/19798/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել