Արդյունաբերության ոլորտում արձանագրվել է երկնիշ աճYerkir.am-ը գրում է.

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրեց տնտեսության մի շարք ցուցանիշներ: Նրա խոսքով` այն բոլոր 30 ոլորտներում, որտեղ էկոնոմիկայի նախարարությունը ունի լիազորություններ, համադրելու է այդ լիազորությունները և ֆինանսական ռեսուրսները` մոտ 2 միլիարդ դրամ:

«Չնայած 6 օրից նոր պարզ կլինի ԱՎԾ-ի տվյալները, բայց մեր  մոնիտորինգի արդյունքները վկայում են, որ արդյունաբերական ոլորտում ունենալու ենք երկնիշ աճին մոտ աճ, մասնավորապես արդյունաբերության մասով 6 ամսվա կտրվածքով արդյունաբերական արտադրանքը կազմելու է մոտ 10 տոկոս: Հանքարդյունաբերության եւ բաց հանքերի շահագործման ոլորտում մեր մոնիտորինգային ցուցանիշը 20 տոկոսի աճ է արձանագրում, մշակվող արդյունաբերությունում 14 տոկոս աճ, և էներգետիկայում` 12 տոկոս աճ»,- ասաց  նախարարը:Սննդամթերքի արտադրության ոլորտում 2016թ արձանագրվել է 13 տոկոս աճ, խմիչքների արտադրության ոլորտում 26 տոկոս աճ: Ամենամեծ աճը արձանագրվել է ադամանդների մշակման բնագավառում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել