Բանակցությունների մեխանիկան ընդհանրապես զավեշտալի է, եթե չլիներ ողբերգական:
Ենթադրաբար կա հաղթող կողմ՝ հայկականը: Կա պարտվող կողմ՝ Ադրբեջանը: Հայկական կողմը վերահսկում է հաղթանակը նշանավորող իր ազատգրած տարածքները՝ իր պատմական Արցախ նահանգի մի մասը և պատմական Ուտիք նահանգի մի մասը:
Երկու տասնամյակ՝ այդ նույն հաղթանակից անմիջապես հետո՝ վարվում են բանակցություններ՝ հաղթանակի փաստ հանդիսացող այդ պատմական տարածքների մի մասը պարտված կողմին հանձնելու շուրջ, որպեսզի փոխարենը հաղթող կողմը ստանա պարտվող կողմի կեղծ, բանավոր ու ժամանակավոր հավաստիացում, որ ինքը հաղթել է: Ստացվում է, որ հաղթողը իր հաղթանակը նվիրում է պարտվողին, որպեսզի պարտվողը ասի, որ հաղթողը հաղթել է:
Առավել գրոտեսկային և զավեշտալի սցենար դժվար է պատկերացնել:
Հիմա թող իր արժանապատվությունն ու բանականությունը կորցրած հասարակությունը մտածի թե ինչ է նշանակում հաղթողից վերածվել պարտվողի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել