Սիրո գերին է աշխարհը դարձել
Ամենքի սիրտը սիրով է լցվել
Եվ անգամ այգու կաղնին մենավոր
Սիրում է մեկին, սպասում դարերով
Սպասում է անվերջ, սպասում է հուզված,
Թե երբ է գալու ուռին ամոթխած,
Բայց ուռին տխուր կանգնել է հեռվում,
Իր սերն հիշելով՝ լուռ լաց է լինում,
Ու խենթ ծառերը հպարտ մնացին,
Գեթ մեկ սիրո խոսք իրար չասացին,
Բայց նրանք հավերժ սիրեցին իրար,
Կյանքից հեռացան տխուր, վշտահար
Ու նրանց սերը անավարտ մնաց,
Քանի որ դարձան լոկ փայտ մոխրացած.....................
Լևոն-Բարսեղ
02.12.12թ.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել