Պետական ծառայողներին տրամադրվող սոցիալական փաթեթի հանգստի բաղադրիչի կասեցման վերաբերյալ որոշումը լուրջ մտահոգությունների տեղիք է տվել: Պարզվում է, որ սոցփաթեթի գումարների օգտագործելու հետ կապված չարաշահումներ են թույլ տրվել և խոսքը գնում է 300 մլն դրամի խախտումների մասին: Վերահսկիչ պալատը Հայաստանի տարբեր զբոսաշրջային համայնքներում ուսումնասիրություններ է իրականացրել և հայտնաբերել տարբեր տրամաչափի խախտումներ, այսինքն` սոցփաթեթի համար նախատեսված գումարները նպատակային չեն օգտագործվել:
Չարաշահումները բացառելու և ներդրվող գումարները իրենց նպատակին ծառայեցնելու համար անհրաժեշտ է փոփոխել գոյություն ունեցող մեխանիզմները, ապահովել գործընթացի թափանցիկությունը: Մյուս կողմից շատ կարևոր է նաև վերահսկողության մակարդակի բարձրացումը, որպեսզի սոցփաթեթի գումարները անուղղակի ներդրումների տեսքով նպաստեն տուրիզմի` մասնավորավորապես ներգնա տուրիզմի զարգացմանը, միևնույն ժամանակ փաթեթից օգտվող անձանց հանգստի խնդիրը լուծվի և նրանց մատուցվի որակյալ ծառայություն:
2017-2019թթ-ի միջնաժամկետ հեռանկարում, ինչպես երևում է, որևէ որոշում չկա, քննարկումը հետաձգվել է: Իսկ 2016թ-ի մասով որևէ խնդիր չկա, շահառուները նախկինի պես կօգտվեն սոցփաթեթից, որովհետև քննարկումները 2017-2019թթ-ին են վերաբերում: