Ահավոր ազդված եմ: Ընկերներիցս մեկը երեկ պատմեց, որ կռիվ է եղել իրենց մոտի հացի փռում: Պարզվում է, որ հետ վերադարձված հացի համար են իրար հետ կռվել: Այն հացը, որ արժե 120 դրամ, խանութում մնալուց հետո վերադարձվում է փռերին, որոնք էլ վաճառում են 60 դրամով: Ասում է՝ առաջ դրանք միայն խոզի կերի համար են տարել, իսկ հիմիկվա առնողները հաստատ խոզ չունեն, իրենց համար են տանում: Լսում էի ու մտածում, Աստված իմ, ո՞ւր է հասել վիճակը: Մարդիկ 120 դրամով մեկի տեղ երկու հաց են առնում, ոչինչ, որ չոր է ու քյարթու, կտանեն գոլորշու վրա կպահեն, կփափկի, կլմլմացնեն, կասեն՝ հաց կերանք: Ու հերթում կանգնած սոված մարդը, փռից դուրս եկող տաք հացի բույրն առնելով, հիմա կռվում է չոր հացի համար...
90-ականներին էլ կար հացի հերթ, կտրոններ, բայց այն ժամանակ գոնե իրենց արդարացնում էին, թե նոր պետություն ենք, պատերազմ է, բլոկադա է, եսիմ ինչ է: Իմ ժողովրդի համար հավերժ պատերա՞զմ է, հիմա՞ ինչով եք պատսպարվելու մարդկանցից ...
Էպոսագետի ջիպերի բանակն ասեմ, ութ միլիոն բյուջեին հենց էնպես նվեր տվող թեկնածուն ասեմ, անբիզնես Ալեքսանյան ու ջութակ չնվագող Հայրապետյան ասեմ, թե 60 դրամանոց չորուկների համար իրար գզող սոված հայ...
Մեռնելս գալիս է...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/alina.derzyan/posts/519444728078809?comment_id=5749122¬if_t=feed_comment
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել