Խոյ
Կառաջանան դժվարություններ, սակայն դրանք քեզ չեն վախեցնում: Շնորհիվ քո հաստատակամության և վճռականության կհասնես հիանալի արդյունքի: Հնարավոր է տարաձայնություններ առաջանան մտերիմներիդ հետ, սակայն օրվա երկրորդ կեսին հարաբերություններդ կկարգավորվեն:

Ցուլ
Այսօր կդժվարանաս լեզու գտնել մարդկանց հետ: Չի բացառվում՝ կորցնես վաղեմի համախոհներիդ: Միգուցե սիրահարվես մեկին, որը դժվար թե փոխադարձ զգացմունքներ արտահայտի քո նկատմամբ: Լավ օր է ստեղծագործական աշխատանքի համար:

Երկվորյակ
Ստիպված կլինես շատ ջանք գործադրել, որպեսզի պահպանես հանգստություն և լավ հարաբերություններ մտերիմներիդ հետ: Բարենպաստ օր է ուսումնառության համար: Ազատ ժամանակդ կարող ես անցկացնել ընկերներիդ միջավայրում:

Խեցգետին
Լրջորեն և պատասխանատվությամբ ես մոտենում յուրաքանչյուր հարցին: Փորձում ես յուրացնել ուրիշների գաղափարները և դրանք իրագործել ինքնուրույն: Այնքան էլ լավ օր չէ անձնական բնույթի խնդիրներ լուծելու համար:

Առյուծ
Դժվար օր է սպասվում: Ճիշտ է, կկարողանաս հաջողության հասնել, սակայն օրվա վերջում հոգնածություն կզգաս, նույնիսկ հաղթանակդ քեզ չի ուրախացնի: Մտերիմներիդ հետ հնարավոր է տարաձայնություններ ունենաս, նրանք չեն հասկանում, թե ինչ է կատարվում քեզ հետ:

Կույս
Հիանալի գաղափարներ կունենաս, իսկ ահա հնարավորություն՝ դրանք իրականացնել, դժվար թե: Հնարավոր է ֆինանսական խնդիրներ առաջանան: Հարաբերությունները, որոնք կսկսվեն այսօր, դժվար թե երկարատև լինեն:

Կշեռք
Քեզ կհաջողվի հասնել հաջողության ուրիշների օգնությամբ: Դա թույլ կտա քեզ խնայել ժամանակդ և ուժերդ: Եթե նույնիսկ այսօր դու թույլ տաս որևէ սխալ, միևնույն է մարդիկ ներողամիտ կլինեն: Լավ օր է ռոմանտիկ, գործնական և ընկերական հարաբերություների համար:


Կարիճ
Այնքան էլ լավ օր չէ քեզ համար: Եղիր զգույշ նոր ծանոթներիդ հետ շփվելիս. նրանք կարող են քեզ մոլորեցնել: Ցանկալի չէ քննարկել այնպիսի հարցեր, որոնք կապ ունեն քաղաքականության կամ ազդեցիկ մարդկանց հետ:

Աղեղնավոր
Քո կյանքում սպասվում են մեծ փոփոխություններ: Հատկապես լավ օր է գործնական բնույթի հարցեր լուծելու համար: Հնարավոր է պաշտոնի բարձրացում: Այն հարցերը, որոնք քեզ և շրջապատիդ համար թվում էր անհնար, այսօր դրանք կլուծվեն: Ֆինանսական առումով բարեհաջող օր է:

Այծեղջուր
Քեզ սպասվում է հիասթափություն մտերիմ մարդկանցից: Այդ իսկ պատճառով միակ բանը, որ քեզ այսօր պետք է, դա համբերությունն է: Կունենաս անհանգստություն, և ոչ մեկը չի լինի քո կողքին: Մի հիասթափվիր և զբաղվիր առօրյա գործերով:

Ջրհոս
Դու հայտնվում ես ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում: Անիմաստ չես կորցնում ոչ մի վայրկյան և էներգիա: Հաջողություններդ ոչ միայն պատասխանատվության շնորհիվ են, այլև ինտուիցիայիդ:

Ձկներ
Պետք է կարգավորես աշխատանքներդ, այնուամենայնիվ, դժվար թե հասնես քեզ ցանկալի արդյունքի: Չի բացառվում՝ տարաձայնություններ ունենաս մտերիմներիդ հետ, նրանց դուր չի գալիս քո պահվածքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել