Ladynews.am-ը գրում է.
Ամերիկյան Forbes ամսագիրը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող հայտնիների ցուցակը:
Չնայած Քիմ Քարդաշյանը գրավել է ընդամենը 42-րդ հորիզոնականը 100-ից, հենց նա է հայտնվել ամսագրի շապիկին: Իսկ ովքե՞ր են հայտնվել առաջին տասնյակում:
Ամեն տարի ամսագիրն ընտրում է 100 ամենաբարձր վարձատրվող հայտնի աստղերին: Այս տարի նույնպես ցուցակում հայտնվել են տարբեր ոլորտների մարդիկ՝ երաժիշտներ, դերասաններ, հեռուստառադիո հաղորդավարներ, մարզիկներ, գրողներ:
Հետաքրքրական է, որ հատուկ համարում՝ նվիրված ռեյտինիգին, հայտնվել է Քիմ Քարդաշյանը, ով անվանվել է ամենահաջող աստղը, ով կարողացել է միլլիոներ աշխատել սեփական բջջային խաղի շնորհիվ: Ցուցակում սակայն նա ընդամենը 42-րդ հորիզոնականում է:
«Ոսկին» ստացել է ամերիկյան երգչուհի Թեյլոր Սվիֆթը: Հրատարակությունը երգչուհու եկամուտը գնահատել է 170 միլլիոն դոլլար, ինչը նախորդ տարվանից երեք անգամ ավելի է: Երկրորդ տեղում է One Direction խումբը, իսկ երրորդում՝ գրող Ջեյմս Պատերսոնը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ