Artsakhpress.am-ը գրում է.
Անվտանգության նկատառումներով փակվել են Անկարայում տեղակայված Ֆրանսիայի դեսպանատունը և Ստամբուլում այդ երկրի գլխավոր հյուպատոսությունը: Այդ մասին ասված է Թուրքիայում Ֆրանսիայի դեսպանատան հայտարարությունում:
Այս մասին գրում է РИА Новости-ն:
«Անկարայում մեր դեսպանատունը և Ստամբուլում գլխավոր հյուպատոսությունը փակ են հուլիսի 13-ի ժամը 13:00-ից։ Դա արվել է անվտանգության նկատառումներով՝ մինչ հետագա հրահանգները: Այդ որոշման մասին տեղեկացվել են թուրքական իշխանությունները, որոնց հետ մենք մշտական կապի մեջ ենք»,- ասված է ֆրանսիական դիվանագիտական առաքելության հայտարարությունում:
Հաղորդվում է նաև հուլիսի 14-ին Ֆրանսիայի ազգային տոնի առիթով Անկարայի ֆրանսիական դեսպանատանը և Ստամբուլում ու Իզմիրում գլխավոր հյուպատոսություններում միջոցառումների չեղյալ հայտարարման մասին: