Panorama.am-ը գրում է.

«Իտալիայի հայտնի Կոմո լիճը տուն է դարձել հարյուրավոր միգրանտների համար այն բանից հետո, երբ Շվեյցարիայի իշխանությունները փակել են սահմանը՝ փախստականների հոսքը դադարեցնելու նպատակով»,-գրում է «Գազետա.ռու»-ն:

Ինչպես նշվում է, Կոմո լիճը երկար ժամանակ եղել է հայտնի մարդկանց համար դրախտային հանգստի վայր, օրինակ դերասան Ջորջ Քլունիի և Մադոննայի համար: Այժմ քաղաքի երկաթուղային կայարանը փոխակերպվել է ինքնաշեն ճամբարի, որտեղ ամեն ժամ ավելանում է վրանների թիվը:

«Մենք նրանց օգնում են սնունդով, հագուստով, նաև հոգեպես, դա շատ դժվար է, մենք չգիտենք, ինչպես ընդունենք այս մարդկանց»,-ասել է տեղ կաթոլիկ բարեգործության կազմակերպության անդամներից Ռոբերտո Բերնասկոնին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել