Հաճելի է սեփական քրտնաջան աշխատանքի քաղցր պտուղները ըմբոշխնելը: 

Գագիկ Ծառուկյանի ջանքերի, հեղինակության և արտաքին կապերի շնորհիվ այսօր հայկական արտադրանքը կարող է արտահանվել մի շարք զարգացած և պահանջարկ առաջադրող եվրոպական երկրներ, իսկ արտադրողի համար մեկ խնդիրը, ինչպես և բազմիցս է շեշտել Գագիկ Ծառուկյանը, դա կայուն սպառման դաշտ ստեղծելն է: Եվրոպական հանրահայտ «Սե Ցե Սե» ընկերության սեփականատեր Ալեքսանդր Բոյցը կրկին Երևանում էր և Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ տեղին ունեցավ աշխատանքային հանդիպում կոշիկ արտադրողների հետ:
Քաջ գիտակցելով, որ տնտեսական ճգնաժամը առաջինը հարվածել է միջին և փոքր բիզնեսի ներկայացուցիչներին, Գագիկ Ծառուկյանը իրականացրեց բոլոր հնարավոր և անհնարին միջոցառումները, համապատասխան մարդկանց հետ հանդիպումներ կազմակերպեց, որպեսզի ՓՄՁ ներկայացուցիչներին հնարավորություն տա կրկին ոտքի կանգնել և խուսափել սնանկացումից:
Գագիկ Ծառուկյանի մարդկային որակներն ու դիմացինի նկատմամբ կամեցողությունը գերակա գտնվեցին բոլոր այն խոչընդոտների նկատմամբ, որոնք առաջացել էին ՓՄՁ ներկայացուցիչների` սեփական արտադրանքը իրացնելու ճանապարհին: Եվ այսօր հայկական կոշիկը կհայտնվի աշխարհի խոշորագույն շուկաներից մեկում դրանով իսկ կրկին անգամ ճանաչելիություն բերելով մեր երկրին և ժողովրդին:
Ինչ խոսք ոգևորիչ է ՓՄՁ ներկայացուցիչների համար այս կարևորագույն քայլը, չէ որ թիկունքում զգալ մի մարդու շունչ, ով գործարար աշխարհում հայտնի է և ունի բավկանաչափ փորձ և գիտելիք` աջակցելու կոշիկ արտադրողներին, դա արդեն իսկ խթան կհանդիսանա ՓՄՁ ներկայացուցիչների համար էլ ավելի եռանդով աշխատելու և առավել նվիրվածությամբ մոտենալու գործին:
Համաձայնեք, որ hայկական արտադրանքի արտահանումը ևս կնպաստի երկրի և ազգի ճանաչելիությանը, իսկ այդ ճանապարհին իրականացված ցանկացած գործունեություն միանշանակ ողջունելի է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել