Ո՞նց գետինը չեն մտնում մեր քաղաքապետարանի պատասխանատու անձինք։ Դուք երևի չեք հավատա, բայց օրինակ ի պատասխան «Ժամանակ» թերթի պաշտոնական հարցման, թե ինչո՞ւ է Փակ Շուկայի ավիրումը շարունակվում և ինչպե՞ս է երկրորդ հարկ կառուցվում, քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչությունից ստացվել է հետևյալ պաշտոնական պատասխանը.
«Մաշտոցի պողոտա 5 հասցեում «Երեւանի թիվ 1 շուկա» ՍՊԸ-ի շինության վերակառուցման աշխատանքները փաստացի կասեցված են»։
Հիմա հարց ա առաջանում՝ մե՞զ են էշի տեղ դրել, թե՞ իրանք են քոռ։
Եթե չեք կարողանում Լֆիկի դեմն առնել, տենց էլ գրեք պաշտոնական պատասխանում. կներեք, բայց մենք ի զորու չենք Լֆիկի որոշումների դեմն առնել, ոչ թե գրեք՝ կասեցված են։
Օֆ, օֆ, չէ, էս երկիրը երկիր չի։
Կից նյութն՝այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/ternakalyan.kostya/posts/450046258401588
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



