Lurer.com-ը գրում է.
Թբիլիսիի միջազգային օդանավակայանում հուլիսի 11-ին նոր թռիչքա-վայրԷջքային գոտի է բացվել, եւ այսուհետեւ օդանավակայանը կկարողանա ընդունել ցանկացած տիպի եւ չափի օդանավեր: Այս մասին լրագրողներին հայտարարել է «Վրաստանի օդանավակայանների միավորման» տնօրեն Քեթեւան Ալեքսիձեն:
Նոր գոտին շարք մտցվելուց հետո վերանում են ցերեկային ժամերին ինքնաթիռների ընդունման եւ ճանապարհման՝ ավելի վաղ գործող բոլոր սահմանափակումները, եւ Վրաստանի գլխավոր օդանավակայանը վերադառնում Է աշխատանքի 24-ժամյա ռեժիմի:
Թռիչքա-վայրԷջքային գոտու վերկանգնման աշխատանքները շարունակվել են 12 շաբաթ: Ընդամենն այդ աշխատանքների, ինչպես նաեւ օդանավակայանի ենթակառուցվածքի զարգացման եւ նավիգացիոն համակարգերի նորացման համար ծախսվել է ավելի քան 70 միլիոն լարի:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=228032&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



